ARM | RUS |

Հայաստանի լավագույն գիտական հիմնարկի ճակատագիրը և պետության 12 մլն եվրոն բավարար պատճառ են ուշադրությանն արժանանալու համար

04.04.19 | 12:49

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն՝ ֆ.մ.գ. դոկտոր Ռուբեն Մկրտչյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.

Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) մի խումբ գիտնականներ վերջին տարիներին բազմաթիվ նամակներ են գրել տարբեր ատյաններ, նվիրված ինստիտուտում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, սակայն առանց արդյունքի: Այժմ խնդիրները էլ ավելի են սրվել, իսկ քանակն էլ՝ ավելացել: Դիմում եմ Ձեզ բաց նամակով, այսինքն միաժամանակ դիմում եմ հանրությանը և հույս ունեմ, որ այս հարցերը կդառնան հանրության քննարկման առարկա, իսկ ինստիտուտը խնդիրները կլուծվեն:

Մենք չենք խնդրել կառավարությանը լուծել գիտական հարցեր: Մենք խնդրել ենք կարգ ու կանոն հաստատել կառավարության ենթակայության ներքո գտնվող հիմնարկում:

Ինստիտուտը մոտ տասը տարի է գտնվում է մեկ անձի՝ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ն.Երիցյանի կամայական վերահսկողության տակ, որը օգտագործում է այն իր խնդիրները լուծելու համար, ի վնաս ինստիտուտին: Այդ խնդիրները կապված են երկու պետական վարկերի հետ, որոնցով կառուցվել է Իզոտոպների արտադրման կենտրոնը: Երիցյանը և ստեղծել է կենտրոնի բիզնես-պլանը, հիմնավորելով վարկերի վերցնելը պետության կողմից: «Արդյունքը» այն է, որ մոտ 12 մլն եվրո սառեցված է այդ կենտրոնում արդեն մի քանի տարի, իսկ նպատակը-ախտորոշման կենտրոնի ստեղծում- իրականացված չէ:

Հիմա վարկով տրամադրված գումարների փոխարեն Ն.Երիցյանը օգտագործում է ինստիտուտի գումարները կենտրոնի հիմնական սարքի-ցիկլոտրոնի-թողարկման համար: Այդ ծախսերը «հիմնավորելու» նպատակով հայտարարվել է, որ ցիկլոտրոնը սարսափելի կարևոր է ինստիտուտի ապագայի համար, նրա հիման վրա կստեղծվի նոր գերակա գիտական ուղղություն:

Այսպիսով, Ն.Երիցյանը, տարիներ շարունակ լինելով լրիվ անտարբեր ինստիտուտի նկատմամբ, հանկարծ մտահոգվեց ինստիտուտում շտապ նոր գիտական ուղղության ստեղծումով (առանց որևէ գիտական, տեխնիկական և ֆինանսական հիմնավորման), որի համար անհրաժեշտ է ցիկլոտրոնի թողարկումը: Իզոտոպների արտադրության կենտրոնի խնդիրների, դրա համար վերցրած վարկերի և նախագծի իրականացման նպատակով կասկածելի օֆշորային ֆիրմայի ներգրավման հետ կապված մութ պատմությունների մեջ ինստիտուտին ներքաշելը Երիցյանի կողմից ուղղակի հանցանք է:

Իր ղեկավարության օրոք ինստիտուտը դարձել է մեխանիզմ, որի միջոցով Երիցյանը և իր նշանակած տնօրենները ինստիտուտի չափին, գիտնականների քանակին և տպագրված աշխատանքներին համապատասխան ստանում են գումարներ Հայաստանի բյուջեից, բայց այդ փողը ուղղում են այն ուղղություններով, որոնք համապատասխանում են նրանց շահերին և քմահաճույքներին:

Այժմ ավելի մանրամասն: Սկզբից հոգաբարձուների խորհրդի մասին:

1. Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը «հավերժական է», այսինքն նշանակված է անժամկետ, գործում է արդեն մոտ ինը տարի առանց վերանշանակվելու և կազմի փոփոխության:

2. Խորհուրդը գործում է օրենքների խախտումներով՝ այսինքն թույլ է տալիս ինստիտուտի կանոնադրության, ՀՀ օրենքների և նույնիսկ Հայաստանի Սահմանադրության խախտումներ: Նամակի այս և այլ պնդումներն հաստատվում են համապատասխան փաստաթղթերով, որոնք պատրաստ ենք ներկայացնել:

3. Հոգաբարձուների խորհրդում չկա ինստիտուտի ոչ մի աշխատող:

4. Խորհուրդը, կարելի է ասել, որ գործում է գաղտնի, քանի որ անցկացնում է նիստեր, որոնց մասին չի հայտարարում, ոչ մի նիստի որոշումներ ոչ մի տեղ չի հրապարակում, և մեզ՝ ինստիտուտի աշխատողներիս, չի տրամադրում դրանց մասին որևէ տեղեկություն՝ անտեսելով մեր խնդրանքները և օրենքի պահանջները:

5. Խորհրդին չի հետաքրքրում, որ իրեն (և ինստիտուտին) տնօրենները ներկայացնում են կեղծ ֆինանսական հաշվետվություն. օրինակ, azdarar.am-ում տեղադրված հաշվետվությունից թաքցրած է 125 մլն դրամ (վերջին երեք տարվա ընթացքում):

6. Խորհրդին չի հետաքրքրում, որ իրեն ներկայացնում են կեղծ գիտական հաշվետվություն. օրինակ, վերջին հինգ տարվա հաշվետվությունում համարյա թե հարյուր տոկոս նյութերը միայն մի բաժանմունքի՝ նախորդ տնօրենի ղեկավարած բաժանմունքի մասին էին, որը, սակայն, տպագրում է ինստիտուտի աշխատանքների ընդամենը մի քանի (երկուսից հինգ) տոկոսը: Այսինքն ինստիտուտի աշխատանքների 95% այդտեղ արտացոլված չեն:

7. Խորհուրդը որոշում է ընդունել ինստիտուտում ստեղծել նոր գերակա գիտական ուղղություն (ցածր էներգիաների միջուկային ֆիզիկա): Ըստ այդ որոշման ստեղծել համապատասխան նոր բաժանմունք, ուր պետք է ուղղվեն ինստիտուտի բոլոր ազատ միջոցները: Որոշումը ընդունված է առանց որևէ գիտական հիմնավորման, առանց ֆինանսական հաշվարկի, առանց նախագծի, առանց որևէ քննարկման: Եվ սա այն պայմաններում, երբ ինստիտուտի հաջողված գիտական ուղղությունները ֆինանսավորման խիստ կարիք ունեն:

8. Այդ ուղղությունը (ցածր էներգիաների միջուկային ֆիզիկան) գլխավորներից մեկն է միջազգային Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ՄՀՄԻ) (Ռուսաստան), որին որպես անդամավճար Հայաստանն ամեն տարի վճարում է 260 հազար ԱՄՆ դոլար: Այնպես որ էլ ավելի կարևոր է հիմնավորել, թե ինչու մենք, թողնելով ՄՀՄԻ-ում տրամադրվող լայն հնարավորությունները, անհամեմատ մեծ քան թե մեր անդամավճարը, պետք է նաև Հայաստանում զարգացնենք այս անչափ ֆինանսատար գիտական և/կամ կիրառական ուղղությունը:

9. Խորհուրդը որպես կոլեգիալ մարմին գոյություն չունի, խորհրդի անդամները (մեկ վերապահումով) բացարձակ անտարբեր են ինստիտուտի նկատմամբ, ինստիտուտը երբեք չեն այցելում, և բոլոր հարցերում ուղղակի սատարում են խորհրդի նախագահ Ն. Երիցյանին:

Այժմ ներկայացնենք ինստիտուտի և Իզոտոպների արտադրության կենտրոնի միջև կապը, ինչը կպարզաբանի մեր խնդիրների ծագումը:

1. Իրականում ինստիտուտը Իզոտոպների արտադրության կենտրոնի խնդիրների զոհն է դարձել: Հիշեցնենք, որ այդ կենտրոնը կառուցվել է պետական վարկերի գումարներով, ծախսվել է մոտ 12 մլն եվրո, սակայն արդեն մի քանի տարի մատնված է անգործության: Ավելին, այդ հիմնարկի շուրջը անցյալ տարի կար խնդիր, մի քանի միլիոն դոլարի չափի, Global Medical Solutions օֆշորային կազմակերպության հետ, որին Տ. Սարգսյանի կառավարությունը պարտավորվել էր օգտագործման հանձնել այդ կենտրոնը: Ինչով՞ այն ավարտվեց, ինձ հայտնի չէ: Կենտրոնի գաղափարը եկել էր ինստիտուտից, իսկ բիզնես-պլանի ստեղծողը և վարկերի նախաձեռնողը հենց Ն. Երիցյանն էր: Ակնկալելով, որ ինստիտուտից որոշ ծառայություններ կպահանջվեն, օրինակ իր տարածքների օտարում, Ն. Երիցյանն այն ժամանակ որոշեց ինստիտուտը պահել իր հսկողության տակ, դարձնելով հիմնադրամ, ինքն էլ ստանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Փաստորեն այդ ժամանակվանից ինստիտուտը դառավ պատանդ այդ Կենտրոնի, վարկերի, օֆշորների շուրջը վարվող խաղերի:

2. Այդ կարգավիճակից ինստիտուտը տուժեց անմիջապես: Երիցյանը մտադրություն չուներ ժամանակ ծախսել ինստիտուտի վրա, բոլոր գործերը թողնելով իր նշանակած տնօրենի վերահսկողության հույսին, որը, իր հերթին, ինստիտուտին վերաբերվում էր որպես անձնական սեփականության, ինչը հարուցում էր բազմաթիվ բողոքներ:

3. Բայց ամենածանր խնդիրները առաջացան հետո, երբ Երիցյանը որոշեց «արդարացնել» սառեցված կառույցը (Իզոտոպների արտադրության կենտրոնը)` հայտարարելով, որ այնտեղ գտնվող ցիկլոտրոնը (պրոտոնների արագացուցիչը) «շատ կարևոր է» Հայաստանում (ինստիտուտում) նոր ուղղություն զարգացնելու համար: Այդպիսով հնարավորություն «ստացավ» ծախսել ինստիտուտի միջոցները Կենտրոնի (ցիկլոտրոնի) թողարկման և աշխատանքի համար: Հենց այդ նոր ուղղության մասին էր խոսքը 7-րդ կետում: Այսինքն այդ նոր գերակա ուղղությունը հայտարարված է զուտ նրա համար, որ հիմնավորվի ինստիտուտի փողերով ցիկլոտրոնի թողարկումը: (Հարցի ճիշտ դրվածքը այն է, որ ցիկլոտրոնը կարող է լինել ինստիտուտի սարքերից մեկը, բայց նա չափազանց թույլ սարք է, որպեսզի դառնա գերակա ուղղության հիմք: Իսկ ուղղության հեռանկարների մասին կարելի է դատել նրանով, որ ծախսելով միլիոնավոր եվրո, ունենք մի չնչին հնարավորություններով (գիտական հեռանկարների տեսակետից) սարք, որի գլխավոր պարտականությունը բժշկական ախտորոշումն է:)

4. Այդ նպատակով նոր տնօրեն նշանակվեց ամերիկահայ Անի Ապրահամյանը, որը և հայտարարեց, որ իր գերակա խնդիրն է ցիկլոտրոնի թողարկումը: Իր հայտարարության հիմքը միայն վերը նշված հոգաբարձուների խորհրդի անհիմն որոշումն էր: Ոչ մի գիտական կամ այլ ծրագիր նա այդպես էլ չներկայացրեց, չնայած մեր և նախարարության պահանջներին:

5. Ավելին, արդեն հայտարարում են աշխարհին, որ նոր ուղղության կիրառումներից մեկը կլինի այն, որ «…ցիկլոտրոնի օգտագործման հետևանքով Հայաստանում զգալիորեն պակասելու է հիվանդություններից, մասնավորապես քաղցկեղից, մահերի քանակը»: Այսինքն, գլխիվայր են արել հարցի էությունը: Ցիկլոտրոնը և տոմոգրաֆները օգտագործվելու են քաղցկեղի ախտորոշման համար, բայց դա ոչ մի կապ չունի նոր ուղղության գոյության կամ բացակայության հետ: Այդ օգտագործումն արդեն պետք է տեղի ունենար, որպես հետևանք վարկային միջոցների ծախսի, ինչպես պլանավորված էր: Ֆիզիկայի ինստիտուտի միջոցներն ուղղել ցիկլոտրոնի թողարկմանը դա սխրագործություն չէ, այլ գումարների ոչ նպատակային օգտագործում, որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի:

6. Արժի լրացնել, որ քաղցկեղից բուժման մասին խոսելը ևս մեկ այլ կեղծիք է այս պատմության մեջ: Այս կառույցը (Իզոտոպների արտադրման կենտրոնն իր գործիքներով՝ ցիկլոտրոնով և տոմոգրաֆներով) միայն ախտորոշման գործիք է, այլ ոչ թե բուժման:

7. Անի Ապրահամյանը դադարեցրել է մեր կարևոր միջազգային համագործակցություններից մեկի՝ CERN-ALICE-ի գիտափորձի անդամավճարի ֆինանսավորումը (որը պահանջում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար տարեկան), և ծախսում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար ցիկլոտրոնի թողարկման համար: Նշենք, որ ցիկլոտրոնի կառուցման համար վերցրած վարկում կա մոտ 280 հազար եվրո՝ նախատեսված հենց ցիկլոտրոնի թողարկման համար: Դա նշանակում է, որ փոշիացվում են ինստիտուտի և՛ ֆինանսական միջոցները, և՛ գիտական համագործակցությունը: Այդ ամենը տեղի է ունենում առանց որևէ հիմնավորման, բոլոր կատարվող գործողությունների հիմքը մեկն է՝ տնօրենի միանձնյա որոշում: Ինչու՞ այդ 280 հազար եվրոն չի օգտագործվում թողարկման համար, չէ որ այդ գումարը չի կարող ծախսվել այլ նպատակներին:

8. Ընդհանրապես, կա՞ արդյոք որևէ պետական որոշում, որի համաձայն ցիկլոտրոնի թողարկումը հանձնարարվում է ֆիզիկայի ինստիտուտին: Միթե՞ այնտեղ գրված է, որ դա պետք է արվի ինստիտուտի միջոցներով: Ով՞ է պատասխանատու բժշկական մասի համար:

9. Հոգաբարձուների խորհրդի նախագահը և նույնիսկ ինքը՝ խորհուրդը, իրավասու չեն ինստիտուտին որևէ գիտական ուղղություն թելադրելու գոնե այն պարզ պատճառով, որ Խորհրդում չկա ոչ մի համապատասխան մասնագետ: Ըստ կանոնադրության, ինստիտուտի գիտական գործունեությունը գնահատում է հատուկ միջազգային գիտական խորհրդատվական կոմիտեն (ԳԽԿ): ԳԽԿ-ն ֆորմալ գոյություն ունի, սակայն իր առաջին և միակ նիստը տեղի է ունեցել 2011 թվականին: ԳԽԿ-ի նախագահն է հայտնի գիտնական Յ.Ց. Հովհաննիսյանը, որը, սակայն, այդ նիստից հետո այլևս ինստիտուտում չի եղել, չնայած որ ամեն տարի այցելում է Հայաստան:

Հեռու լինելով ֆիզիկայի ինստիտուտի հոգսերից, Հովհաննիսյանը դարձել է մանիպուլյացիայի առարկա: Ամեն անգամ Երիցյանը Հովհաննիսյանի միջոցով և իր հետ մտնում է թե հին, թե նոր բարձր ղեկավարների առանձնասենյակներ (որոնք մեզ համար անհասանելի են) և այնտեղ հաստատում իր առաջարկությունները: Սակայն նման քննարկումները, և առավել ևս որոշումները, պետք է հիմնված լինեն համապատասխան ատյանների, բաժինների և մասնագետների պատրաստած հիմնավորումների վրա: Այս դեպքում չկա ոչ մի փաստաթուղթ, որ կվկայեր նման գործընթացը և կհիմնավորեր նոր գերակա ուղղության ստեղծման անհրաժեշտությունը կամ կարևորությունը, չկա ցիկլոտրոնի թողարկումը ինստիտուտի կողմից հիմնավորող որևէ փաստաթուղթ:

10. Մեզ ասում են, որ Ն. Երիցյանը անձեռնմխելի է, քանի որ իրականացնում է կառավարության կապը Համաշխարհային Բանկի (World Bank) հետ: Բայց մենք չենք առաջարկում հանել Ն. Երիցյանին ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալի պաշտոնից: Մենք առաջարկում ենք նրան ազատել Հայաստանի առողջապահության և ֆիզիկայի մասին «հոգալու» ծանր բեռից: Համաշխարհային Բանկը ըմբռնումով կմոտենա նման որոշմանը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հարգում են նրանց, ովքեր հիմնավորված ձևով պաշտպանում են իրենց շահերը:

11. Եվ վերջապես ամենակարևորը՝ մինչև հիմա ոչ մի տեղ՝ ո՛չ հոգաբարձուների խորհրդում, ո՛չ նախարարությունում, կամ որևէ այլ տեղ ինստիտուտի գիտնականները հնարավորություն չեն ստացել ներկայացնելու իրենց պատկերացումները ինստիտուտի հեռանկարների մասին, այսինքն այն մասին, թե ինչպես, որ ուղղությամբ պիտի զարգանա ինստիտուտը, ինչ դեր նա ունի և կարող է ունենալ Հայաստանի զարգացման գործում: Տարբեր ծրագրերի առկայությունն արդյունավետ զարգացման երաշխիքն է, և ոչ միայն գիտական ոլորտում: Հենց դա է ամենակարևոր գործոնը, ինչի ապահովումը ակնկալում ենք երկրի ղեկավարությունից:

Եզրակացնելով՝ անհրաժեշտ է կարգավորել Իզոտոպների արտադրության կենտրոնի խնդիրները, ինչպես նաև կանգնեցնել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի անկումը և դուրս հանել այն ներկա քաոսային ճգնաժամային վիճակից: Այդ նպատակով առաջարկում եմ.

1. Անջատել Իզոտոպների արտադրման կենտրոնի խնդիրները ինստիտուտի խնդիրներից, չկապել դրանք ինստիտուտի ուղղությունների փոփոխման հետ: Ընդունել պետական որոշումներ Իզոտոպների արտադրման կենտրոնի վերաբերյալ, կամ տեղեկացնել հանրությանը, եթե այդպիսիները արդեն ընդունված են: Մասնավորապես, պարզաբանել, թե որտեղ են Իզոտոպների արտադրման կենտրոնի թողարկմանը հատկացված վարկային գումարները: Որ փուլում է գտնվում Իզոտոպների արտադրման կենտրոնի թողարկման և շահագործման հարցը, ովքեր են այդ հարցերի պատասխանատուները, բժշկական մասը ներառյալ:

2. Ինստիտուտի վերաբերյալ՝ որպես առաջին քայլ ուղղակի առաջարկեք, որ Ձեզ (և մեզ, ինստիտուտի աշխատողներին, կեղծիքից խուսափելու համար) ներկայացնեն նոր ուղղության ստեղծումը հիմնավորող փաստաթղթերը: Դուք կտեսնեք, որ նրանք ըստ էության բացակայում են: ԵՎ հակառակը, չի կարելի վստահել միայն բանավոր գոյություն ունեցող «նախագծերին», դրանք սովորաբար հեքիաթներ են:

3. Կարգավորել ինստիտուտի ղեկավարության հարցը՝ փոխել հոգաբարձուների խորհրդի կազմը, պարտավորեցնել հրապարակել բոլոր որոշումները, նշանակել լիազորությունների ժամկետ, ընդգրկել ինստիտուտի աշխատողներին (ինչը մեզ բազմիցս խոստացել են), և հանձնարարել հոգաբարձուների խորհրդին վերջապես զբաղվել ինստիտուտի գործերով ըստ էության: Կարգավորել ԳԽԿ-ի հարցը՝ կամ նշանակել նոր գործող կազմ (նախընտրելի է), կամ վերացնել այն, վստահելով գիտական հարցերը ինստիտուտի գիտական խորհրդին և հանրապետական մակարդակի ատյաններին:

Հարգանքներով,

Ռուբեն Մկրտչյան
ֆմգդ, ԱԱԳԼ (ԵրՖԻ) առաջատար գիտաշխատող, 1992-2001 թթ. ԵրՖԻ-ի տնօրեն


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01