ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Դատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Նախքան դատական նիստի մեկնարկը լրագրողները Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ ըստ մամուլի՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, հնարավո՞ր է դա դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանա, Ալումյանը նշեց, որ իրենք նման հիմք չեն տեսնում:
«Ես լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, բայց Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բան չհիշեց: Գիտեմ նաև, որ ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել դատավորը, սա նշանակում է՝ նա լավ դատավոր է: Եթե ամերիկյան դեսպանատունն իր հերթին է համարել, որ լավ դատավոր է, պարոն Քոչարյանն էլ՝ իր հերթին, ուրիշ պարգևներ էլ ունի, դա մեզ ուրախացնում է և կարծում եմ՝ ինքնաբացարկի հիմք չկա»,- ասաց նա:
Ալումյանը տեղեկացրեց, որ միջնորդելու են, որպեսզի դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետև օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել:
Ճշտող հարցին՝ արդյոք որևէ պաշտոնյա, մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կալանավայրում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, Ալումյանը նշեց, որ ոչ: Նրա խոսքով՝ միայն ՄԻՊ-ն է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15