ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, Հայաստան համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին և Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման եւ թե՛ հայկական խնդիրների` եվրոպական տարածաշրջանում ներկայացման ու առաջմղման գործում:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացումը, ինչին մեծապես իրենց նպաստը կարող են բերել Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ երեք հայազգի պատգամավորները:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Արարատ Միրզոյանը նշել է, որ փաստաթղթի ամբողջական ընդունումը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից նոր խթան կհանդիսանա ու լայն հնարավորություններ կբացի Հայաստանի և եվրոպական տարածաշրջանի միջև փոխգործակցության համար:
ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրում տարվող բարեփոխումների գործընթացները:
Վարուժան Ոսկանյանը, որը նաև Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատում ALDE ֆրակցիայի ղեկավարն է և Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահը, ներկայացրել է այն գործունեությունը, որը հայ գործիչները ծավալում են տեղի քաղաքական-հասարակական կյանքում և հայկական օրակարգի հետ առնչվող հարցերի աջակցման գործում: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու ընդյանման անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:
Ռումինահայ գործիչը հանգամանալի ներկայացրել է Ռումինիայում հայ համայնքի ներկա կացությունը, այն քայլերը, որոնք ուղղված են ազգային ոգու և մշակույթի պահպանմանը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակմանն ու կրթությանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, մայր հայրենիքին սատարման ծրագրերի աջակցմանը: Հյուրերն ԱԺ նախագահին պատմել են Ռումինահայոց միության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որը նշվելու է այս տարվա աշնանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01