«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, և նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար և շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:
Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի չինարեցի ընտանիք: Նրանց հայացքն ուղղված է դեպի հայրենիք, որովհետև նրանք այնտեղ այնպես չեն ապրում, որպեսզի բավարարված լինեն իրենց ներկայով և ապագայով»,- Տավուշ հայրենակցական միության 9-րդ համագումարին այս մասին հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա նշել է, որ Տավուշի զարգացումն առանց բազմահազարանոց տավուշցիների, որ ճակատագրի բերումով գտնվում են Հայաստանից դուրս, հնարավոր չէ։ «Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ուղիղ կապված է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ։ Նրանց ստեղծարար ձիրքը պետք է օգտագործենք մեր երկրում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է մարզպետը։
Հայկ Չոբանյանը նշել է նաև «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկման անհրաժեշտության մասին։
«Մենք մեր շարքերում պետք է ունենանք երիտասարդ մարդիկ, որոնք իրենց ուսերին կտանեն «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկումը, ինչ որ տեղ՝ նաև հաճույքը, և ինչ որ տեղ՝ նաև հպարտությունը։ Հերիք է՝ նման կառույցները ծառայեցնենք քաղաքական նպատակների, ինչպես նախկին ժամանակներում։ Հենց այդ պատճառով շատերը չեն մասնակցել միության աշխատանքներին` այն համարելով քաղաքական կառույց։ Ոչ, այն քաղաքական կառույց չէ։
Եթե մենք ուզում ենք վաղը բաց ճակատով մտնել մեր հայրենիք, պետք է գնանք գործերի համար, լավ գործեր հայտարարելու համար, խնդիրները հաղթահարելու համար, ոչ թե խորոված ուտելու համար։ Հայրենիքն այլևս խորոված ուտելու տեղ չէ»։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01