Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի հասցրել ծանոթանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ։ Բայց կոնկրետ դեպքին ծանոթ չեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։
Լրագրողները Թաթոյանի համար բառացի կարդացին վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որից հետո էլ նա շեշտեց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու, ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։
Միևնույն ժամանակ Թաթոյանը չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցում տալն այլ իմաստով է ասել։
Հիշեցնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել և ասել․ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01