Այս ճգնաժամային օրերին ամենաանտանելին պղտոր ջրում ձուկ որսացողներն էին։ Մարդիկ, որոնք բաժանարար գծեր էին տանում հասարակության տարբեր շերտերի միջև, և այդ անջրպետն արհեստականորեն փորձում էին ստեղծել նաև Սփյուռքի և Հայաստանի միջև։ Բանը հասավ նրան, որ որոշ մարդիկ կարծեցին, թե իրենք իրավունք ունեն որոշելու, թե, ով խոսելու և ՊՊԾ գնդի գրավման շուրջ արտահայտվելու իրավունք ունի, իսկ ով՝ ոչ։ Սոցցանցերում իրենց հասարակական կարծիքի թելադրող կարծող շատերը հանկարծ որոշեցին, որ սփյուռքահայերը կամ Հայաստանից արտագաղթած հայերը բարոյական իրավունք չունեն իշխանություններին քննադատելու կամ երկրի քաղաքական-հասարակական ցնցումներից խոսելու։
Նախ մշտապես եղել եմ այն կարծիքին, որ մենք ոչ մի արտագաղթող հայի իրավունք չունենք քննադատելու, քանի որ վստահաբար կարող եմ ասել, որ հայրենիքը լքելը այս մարդկանց համար հեշտ չի եղել, հեշտ չի եղել այս մարդկանց համար ընտրություն կատերելը երկրի և իրենց երեխաների բարեկեցիկ ապագայի միջև։ Եվ այսօր նրանց քննադատողներին, որոնց մեծ մասն իշխանական կերակրատաշտակից սնվողներն են և իրենց երեխաների բարեկեցությունը «իշխանամետությամբ» պահողներն ու իրենց դիրքորոշումը ծախողներն են, խորհուրդ կտամ բարոյախրատական ճառեր չկարդալ ոչ գնացածների, ոչ էլ առավել ևս մնացողների գլխին, քանի որ այս մարդիկ, ընդամենը բարեկեցություն և արժանապատիվ կյանք են փնտրել երկրի սահմաններից դուրս, իսկ դուք այդ բարեկեցությունը գտել եք երկրի ներսում, բայց ոչ արժանապատիվ ճանապարհներով։
Եվ երկրորդ, ստացվում է, որ ձեր տարբեր համահայկական դրամահավաքների ընթացքում դուք կարող եք դիմել սփյուքին, արտագաղթած հայերին, նրանց միլիոնավոր դոլարների հասնող միջոցներն ուղղել այս կամ այն նախագծի իրագործմանը, կամ որպես կանոն գրպանել այդ միջոցները և ամբողջ թիմով լափել, բայց կարող եք նաև ձեզ իրավունք վերապահել քննադատել ձեզ արդարացիորեն քննադատողներին։ Պարոնայք կողմնորոշվեք, կամ ընդհանրապես մոռացեք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ձեր լոլոները, որոն հիմնական նպատակն էլ հենց Սփյուռքը կթելն է, կամ էլ լռեք, երբ այս մարդիկ քննադատում են։ Թե չէ ստացվում է, որ ներհայաստանայան խնդիրներն այս մարդկանց վերաբերվում է միայն դրամահավաքների ժամանակ, իսկ երբ հերթը հասնում է ձեր սխալները տեսնելուն, այդ խնդիրենրի մեջ «քիթ խոթելու» իրավունք չունեն։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58