ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է օրինաչափ, որ կառավարությունը 2 մլրդ դրամի պարգեւավճար է սահմանում ՊԵԿ-ի համար, իսկ Գյումրիի ողջ բյուջեն ընդամենը 3 մլրդ դրամ է: Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ դա օրինաչափ է: «Եթե այդ գերատեսչության առջեւ խնդիր է դրված 40 մլրդ դրամով ավելի հարկեր հավաքել, որը պետք է ծախսվի այդ թվում նաեւ Գյումրիում, ապա այո, օրինաչափ է: Դա տրվել է ի պատասխան այն գործողության, որի արդյունքում այս տարի պետական բյուջեում 40 մլրդ դրամի գերակատարում ենք ունենալու, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու, այդ թվում գյումրեցի: Դրա արդյունքում մենք 310 կմ ճանապարհ ենք նորոգելու, այդ թվում Գյումրի բերող, որի արդյունքում 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնելու, այդ թվում Գյումրիում: 590 մլն դրամի սուբվենցիա է իրականացվելու միայն Գյումրիում»,-հայտարարեց վարչապետը: Նա նաեւ նկատեց. «Մենք հիմա կարող ենք ամեն ինչ կտրել, բայց դրա արդյունքում կոլապսում կհայտնվենք»: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի կառավարության նիստում որոշում կայացվեց ՊԵԿ-ի պարգեւավճարների գումարն ավելացնել 1,5 մլրդ դրամով եւ հասցնել 2,3 մլրդ դրամի:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01