Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել մայիսի կեսին, ասել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։ «Եթե մենք ժամանակին սկսենք վերջին փուլը, ապա իսկապես կկարողանանք ավարտել համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ այն կհամաձայնեցվի մայիսի կեսին, Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ»,- ասել է Հանը Բրյուսելում, Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստի արդյունքների հիման վրա։ Իր հերթին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է։ «Ներկայում մենք Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում ենք»,- հավելել է նա։ Ֆ.Մոգերինին հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը «կընդլայնի եւ կխորացնի փոխհարաբերությունները եւ օգտակար կլինի ԵՄ եւ Ադրբեջանի քաղաքացիների համար»։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ կողմերը մոտ են համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելուն։ Նրա խոսքով՝ վերջերս կողմերը համաժամանակեցրել են բանակցությունների բոլոր երեք մասերը։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55