ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը մարտին կայուն է եղել, պայմանավորված նրանով, որ կաթնամթերքի գների աճը կոմպենսացվել է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղի և շաքարավազի գների անկմամբ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակից։ Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, միջինը կազմել է 167 կետ, ինչը երկու կետով ցածր է փետրվարի և 3.6 տոկոսով 2018թ. մարտ ամսվա ցուցանիշներից: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 6.2 տոկոսով՝ արձանագրելով իր երրորդ հերթական ամսական աճը, ինչը պայմանավորված է կարագի, պանրի և չզտված կաթի փոշու ներկրման պահանջարկի աճով: ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես չնչին աճ է գրանցել, 0.4 տոկոս`փետրվարի համեմատ` պայմանավորված Չինաստանից խոզի, տավարի ե թռչնամսի ներմուծման պահանջարկի աճով: Եվ հակառակը, ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 4.4 տոկոսով՝ պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգներում սոյայի յուղի արտադրության ծավալների աճով, արմավենու յուղի ներկրման պահանջարկի նվազմամբ, ինչպես նաև Կանադայում հլածուկի պահուստների ավելացմամբ: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 2.2 տոկոսով, որը գլխավորապես պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների անկամբ, որն էլ իր հերթին՝ արտահանման համար նախատեսված մեծ քանակությամբ, ինչպես նաև հիմնական արտադրող երկրներում սպասվող բերքի նպատավոր հեռանկարով, մինչդեռ բրնձի միջազգային գները մարտին համեմատաբար կայուն էին: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 2.1տոկոսով, քանի որ արտադրող հիմնական երկրներում բերքատվությունն ավելի մեծ էր, քան ակնկալվում էր: Հնդկաստանում արտադրության վերջին գնահատումները ցույց են տալիս, որ 2018 թ. հոկտեմբերից մինչև 2019 թ. ընկած ժամանակահատվածում գրանցվել է տարեկան 8.0 տոկոս աճ և այժմ ակնկալվում է, որ այն նույնիսկ կգերազանցի Բրազիլիային, որը աշխարհի խոշորագույն շաքար արտադրողն է: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01