ARM | RUS |

Դավիթ Հակոբյանի հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից. Ա. Հովհաննիսյանը՝ հացադուլ անող նախկին զինվորականի մասին

06.04.19 | 18:02

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանի վերաբերյալ, որն ապրիլի 4-ից պաշտպանության նախարարության դիմաց հացադուլ է անում։ Նշենք, որ Դավիթ Հակոբյանը պնդում է, որ խաղաղապահ ուժերում ծառայության ժամանակ ձեռք է բերել հիվանդություններ և պահանջում է իրեն բուժման նպատակով ուղարկել Գերմանիա։

Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում բուժման (հետազոտության) իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները: Սակայն Դ. Հակոբյանի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:


Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։


«ՀՀ ՊՆ N զորամասի նախկին պայմանագրային զինծառայող
Դավիթ Սերգեյի Հակոբյանի վերաբերյալ


Այս օրերին եղան տարբեր հրապարակումներ, որոնց մարդկային կողմի հետ բոլորս համաձայն ենք: Դավիթին օգնություն է պետք: Եթե որևէ մեկին թվում է, որ ինքը ավելի շատ է մտածում նախկին զինվորի մասին, իսկ ՊՆ-ում բոլոր անխիղճներ են, ապա չարաչար սխալվում է և եթե նման գրառումներ լինեն նյութի տակ, առանց վիրավորելու ուղղակի բլոկելու եմ: Սակայն ոչ մի բան, առավել ևս մասնագիտական նուրբ հարցեր և մեծ ծախսեր ենթադրող երևույթները չեն կարող լինել հուզական: Կան հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը: Խորհուրդ կտամ հիշել նախ մեր սահմանադրությունը, հետո կարդալ նյութի վերջում բերված օրենքի հղումը:

Նորից եմ կրկնում Դավիթին օգնելը բոլորիս ցանկությունն է, սակայն մեր հնարավորությունները սա են միայն:

Զինվորական ծառայության մասին


Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամաս 10 փողոց 12 տան բնակիչ (նախկինում Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի), 14.10.1988թ. ծնված Դավիթ Սերգեյի Հակոբյանը Երևան քաղաքի Շահումյանի զինվորական կոմիսարիատից 15.11.2006թ-ից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության N զորամաս և ծառայել է մինչև 27.11.2008թ.-ը:

ՀՀ ԶՈՒ ԳՇՊ 02.04.2012թ.-ի ԿԶՎ ա/վ 939 հրամանի համաձայն՝«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով (առողջական վիճակի պատճառով) զորացրվել է պահեստազոր:

2012թ. մայիսի 8-ից հանդիսանում է 1-ին խմբի զինհաշմանդամ: Ամսական կենսաթոշակը և պարգևավճարը ընդհանուր կազմում է՝ 57.920 դրամ:


Բժշկական միջամտությունների մասին


ՀՀ ՊՆ 95532 զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանը 31.01.2012թ. ժամը 19:30-ի սահմաններում շտապ օգնության մեքենայով, որովայնի շրջանի սուր ցավերի գանգատներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև 01.02.2012թ. ժամը 21:00-ին (մոտ 25 ժամ հետո) տասերկումատնյա աղու խոցի թափածակման և տեղային շճաֆիբրինային պերիտոնիտի կապակցությամբ վիրահատվել էր։

Վիրահատությունից հետո՝ 04.02.2012թ., Դ.Հակոբյանի մոտ հետվիրահատական շրջանը բարդացել էր վաղ աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ Դ. Հակոբյանը 05.02.2012թ. ժամը 03:00-ի սահմաններում կրկին վիրահատվել էր։

Այնուհետև 05.02.2012թ. ժամը 13:40-ին Դ. Հակոբյանի մոտ զարգացել էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։

Բուժման ավարտից հետո Դ. Հակոբյանը ներկայացվել է փորձաքննության և ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանի հավելված 1-ի «11բ» և «34բ» կետերի համաձայն ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայությանը:

Դավիթ Սերգեյի Հակոբյանի բուժման կազմակերպման ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների կապակցությամբ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի 2012 թ. փետրվարի 8-ի N 17/ԿԲ հրամանով անցկացվել է ծառայողական քննություն, որի արդյունքների հիման վրա Գ.Թունյանին հայտարարվել է խիստ նկատողություն (Գ.Թունյանը 2014թ. հուլիսի 29-ին, իր զեկուցագրի համաձայն, իսկ Ս.Լաբոյանը՝ 2016թ. մայիսի 4-ին, ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով զորացրված են ՀՀ զինված ուժերից):

Դ.Հակոբյանը պարբերաբար ստացիոնար բուժօգնություն է ստացել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ վերականգնման նպատակով ուղեգրվել է նաև միջազգային կարմիր խաչի ընկերության «Քրոս» վերականգնողական կենտրոն:

17.08.2015թ.-ին Դ.Հակոբյանը ձերբակալվել է, իսկ 19.08.2015թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար: 2015թ.-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դ.Հակոբյանը դատապարտվել է 1 տարի 6 ամսվա ազատազրկման:

2016թ. դեկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի միջնորդությամբ Դ. Հակոբյանը վաղաժամ ազատ է արձակվել պատիժը կրելուց:

Վաղաժամկետ ազատ արձակումից հետո, 27.12.2016թ., առաջին խմբի զինհաշմանդամ Դ. Հակոբյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցել է համալիր բժշկական հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի ԿՏ և թոքերի ռենտգենաբանական, արյան ընդհանուր, արյան բիոքիմիական և իմունոֆերմենտային հետազոտություններ, էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն:

Գլխուղեղի ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է 3,25x7,97 սմ չափերի իշեմիկ օջախ և ախտորոշվել է «վիճակ տարած իշեմիկ ինսուլտից հետո»:

Հետազոտությունների արդյունքում Դ. Հակոբյանը հրատապ բուժման կարիք չի ունեցել և ցուցվել է վերականգնողական բուժում:

Դավիթ Հակոբյանը 2017թ. հունվար ամսին ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունք, որտեղ համալիր բուժումն ավարտելուց հետո, զինհաշմանդամներին աջակցող Հայկուհի Մինասյանի նախաձեռնությամբ մինչև 2017 մարտ ամսվա վերջ ստացել է վերականգնողական բուժօգնություն:
Հ.Մինասյանը տեղեկացրել է նաև, որ իր ունեցած հնարավորության սահմաններում աջակցել է զինհաշմանդամ Դ.Հակոբյանին, նրան ներգրավել է որոշ ժամանակավոր վճարովի ծրագրերում, վերանորոգվել է նաև նրա տան սանհանգույցը:

2018 թվականի ընթացքում Դ. Հակոբյանը երկարատև բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» և ըստ Հայկուհի Մինասյանի ս.թ. հունիսի 20-ը դուրս է գրվել:

Դիմումում բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 2017թ. մայիսի 22-ի հեռախոսազրույց է կայացել Դ.Հակոբյանի հետ, ով կրկին անգամ մեղադրում էր հոսպիտալի բժիշկների իր վիճակի համար: Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակն իրեն աշխատանքով ապահովելը և սոցիալապես աջակցելն է, քանի որ ստացած զինվորական հաշմանդամության կենսաթոշակով չի կարողանում ապոհովել կենցաղը և գնել պահանջով դեղամիջոցներ:


ՊՆ-ի մոտ ընդունելությունների մասին

02.10.12թ.-ին պաշտպանության նախարարի մոտ ընդունելության է եղել մայրը (N16) որդու բուժման հարցով. իրականացվել են բուժհետազոտություններ և համապատասխան բուժում ՊՆ ԿԿԶՀ-ում և այլ բուժհիմնարկներում: ՊՆ հանձնարարությամբ անցկացվել է ծառայողական քննություն Բենիկ Նիկոլայի Հարությունյանի կողմից, և տրվել է եզրակացություն, որ հիվանդությունը կապված է զինծառայության հետ և հաստատել ծառայողական քննության արդյունքները:

05.07.2013թ.-ին պաշտպանության նախարարի մոտ ընդունելության է եղել (16) բուժման հարցով. ՊՆ-ի կողմից հանձնարարվել ՌԲՎ-ին շարունակել վերականգնողական բուժումները «Կարմիր Խաչ» ԲԿ-ում, իսկ ՖԲ և ՊՎ-ին` հատկացնել 350.000դր. և ԶՍՊՎ-ին 100.000դր.:

Հետագայում նույնպես մի քանի անգամ դիմել է և ՌԲՎ միջոցով իրականացվել են վերականգնողական բուժումներ «Կարմիր Խաչ» ԲԿ-ում:

31.10.2014թ.-ին հատկացվել է 100.000 դրամ ֆինօգնություն:
25.12.2014թ.-ին հատկացվել է 500.000 դրամ ֆինօգնություն:
16.06.2015թ.-ին հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:
08.09.2016թ.-ին հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:
29.12.2016թ. հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:
2017թ.-ի հունվար հատկացվել է 100.000 դրամ ֆինօգնություն:
25.12.2017թ. հատկացվել է 150.000 դրամ ֆինօգնություն:

2018թ. փետրվար ամսին ՊՆ-ի միջնորդությամբ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից հատկացվել է 400.000 դրամ:

Եղել է նաև այլ, ոչ ֆինանսական օգնություն:

Այլ տվյալներ

Դ.Հակոբյանի դիմումի կապակցությամբ առաջարկվել է դուրս գրված ավտոմեքենա հատկացնել, ինչից վերջինս հետագայում հրաժարվել է` պահանջելով դրա փոխարեն տրամադրել գումարը:

Դ. Հակոբյանի՝ աշխատանքով ապահովելու խնդրանքին ընդառաջ առաջարկվել է զինվորական ծառայության անցնել 60925 զորամասում, որտեղ մայրն է ծառայում, սակայն վերջնիս տարբեր պատճառաբանություններով մերժել է առաջարկը: Դիմումատուն դիմել է նաև ՌԴ գնալու նպատակով գումարի հարցով, ինչին ի պատասխան՝ խոստացվել է գնալու դեպքում ևս տրամադրել ֆինօգնություն:

Հաշվի առնելով այն, որ տվյալ ժամանակահատվածում որևէ ծրագիր արտասահմանում բուժում տրամադրելու համար չի գործում՝ որպես աջակցություն որոշված է եղել նման դեպքերում ՊՆ-ի կողմից տրամադրել 500.000-ից մինչև 1 միլիոն դրամ ֆինօգնություն: Որևէ անգամ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խոստում չի տրվել Գերմանիայում բուժումը կազմակերպելու վերաբերյալ:


Արտերկրում բուժման մասին

Ինչ վերաբերում է Դ. Հակոբյանի արտերկրում բուժմանը, ապա հայտնում եմ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում բուժման (հետազոտության) իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները:
Սակայն Դ. Հակոբյանի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:

Հղումը օրենքին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 15-ին

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 64. Զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը

1. Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

2. Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժում ստանալու (հետազոտություն անցնելու) իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում նրանց բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման (հետազոտության), կեցության և ճանապարհածախսի գումարների հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը (հետազոտությունը) օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում: Սույն մասով սահմանված իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ստացած հիվանդությունը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

4. Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

5. Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած խեղման կամ վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
2) անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
3) ծնողները.
4) զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում»:


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01