Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գիտի մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելու ռիսկերի մասին։ Նա Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ, օրինակ, 50-60 մլն շրջանառություն ունեցողը կարող է ընկերությունը մասնատելու փորձ անել, բայց վստահեցրեց՝ օրենքն ունի մեխանիզմներ, վերահսկողությունն էլ խիստ, ինչու չէ՝ նաև կոշտ է լինելու։
«Կոշտ ասելով՝ նկատի ունեմ մեր ներսի վերլուծական գործիքները, որը հարկ վճարողի գործունեությունը չի խոչընդոտելու։ Կարծում եմ՝ մյուս իրավական նորմը, որով շրջանառության հարկի շեմը 58, 35-ից դառնալու է 115 մլն, հարկային այնպիսի մեծ պարտավորություն չի առաջացնում, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց ընկերությունների տրոհման ռիսկի գնան՝ փորձելով գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ»,- ասաց նա։
Անանյանը հայտարարեց, եթե ապացուցվի, որ բիզնեսը տրոհում են զուտ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ներկայանալու ու հարկերից խուսափելու համար, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով։
«Եթե ապացուցվի, որ բիզնեսը տրոհելու հիմնական նպատակը հարկերից խուսափելն է, ապա դա կհամարվի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել, ինչը քրեորեն պատժելի է։ Կարծում եմ՝ այստեղ մեր հայրենակիցները պետք է ծանր ու թեթև անեն և մտածեն՝ տրոհեն իրենց բիզնեսը, թե գտնվեն մինչև 115 մլն շրջանառության հարկ վճարող»,- շարունակեց Դավիթ Անանյանը։
Վերջինս կարևոր համարեց արձանագրումը, որ նման փոփոխությունները գործարարությանը նպաստելուն չեն միտված։ Նա մանրամասնեց, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների ինստիտուտն ավելի շատ սոցիալական նշանակություն ունի։ Նրա գնահատմամբ՝ նման քայլով պետությունը նաև «օգուտ» ունի, քանի որ կարող է բարելավել հարկային վարչարարությունը։
«Միկրոբիզնեսին հարկերից ազատելը, ըստ էության, հարկային վարչարարության մեծ ծավալի գործիքակազմը կխնայի և ավելի հասցեական կկիրառվի՝ ավելի խոշոր բիզնեսի նկատմամբ։ Հետևաբար, այստեղ պետությունն էլ որոշակի ակնկալիքներ ունի այն մասով, որ հարկային վարչարարությունն ավելի արդյունավետ է լինելու։ Ակնկալվում է, որ որոշակի սոցիալական շեմ ես հաստատում, այսինքն՝ անձը ոչ թե բիզնես է անում, որ շահ ունենա, այլ ամենօրյա իր ընտանեկան հոգսերը հոգալու համար որոշակի եկամուտներ է ապահովում։ Սա ավելի շատ սոցիալական նշանակություն ունի»,- շեշտեց Դավիթ Անանյանը։
ՊԵԿ նախագահը նշեց, որ դեռևս նկատելի չէ բիզնեսների տրոհման գործընթացը՝ հավելելով, որ իրավական նորմը դեռ ուժի մեջ չի մտել։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ բիզնեսը միշտ 115 մլն շրջանառության հարկի տակ պահելու դառը փորձ պետությունն ունի։ Անկախ ամենից՝ Անանյանը հույս ունի, որ բոլորը, այդ թվում՝ գործարարները, գիտակցում են, որ 2018-ին Հայաստանում իսկապես իրողություն է փոխվել։
«Ոչ խոշոր բիզնեսներ են տրոհում 115 մլն շրջանառության համար, կա նման դառը փորձ։ Կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն էլ են մեր հետ կարծում են, որ 2018-ին երկրում իրողություն է փոխվել։ Նաև փոխվել է պետության նկատմամբ մոտեցումը՝ բոլորը պահանջատեր են։ Բայց նույն հարկ վճարողն էլ պետք է գիտակցի, որ իր վճարած հարկը պետության անկյունաքարն է»,- եզրափակեց Դավիթ Անանյանը։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02