Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում է նախարարությունը:
«Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին: Համաժողովին հատուկ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, ով, իր խոսքի սկզբում ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Զոհրաբ Մնացականյանին, կարևորեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացումը, որի ժամանակ շեշտադրվեց կրթության կարևոր դերը կանխարգելման գործընթացում:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:
Զրուցակիցները ընդգծեցին ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց նաև կրթության և հիշողության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- նշված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01