Երևանի ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած հանգուցալուծումից հետո հասարակությունը հայտնվել է ակնհայտ շփոթության վիճակում: Մարդիկ հասկացել են, որ հնարավոր չէ անվերջ տուրք տալ էմոցիաներին և «Սասնա ծռեր» ջոկատի տղաների քայլերին անվերջ ներբողներ ու փառաբանություններ ձոնել, ինչով, մեղմ ասած, հազիվ թե հաջողվի օգտակար լինել նրանց և ընդհանրապես ընդհանուր իրավիճակում և հանրային շահերի առաջմղմանը և պետության համար այն խնդիրների ձևակերպմանը, որով հանդես եկան «Սասնա ծռերը» զենքը վայր դնելուց առաջ. Հայաստանի ապագաղութացում:
Այս իմաստով, կոնկրետ ջոկատի տղաների իրավական օժանդակության առումով ստեղծվել է հեղինակավոր փաստաբաններից կազմված խումբ, որը, ըստ ամենայնի, առավելագույն արդյունավետությամբ կփորձի պաշտպանել «Սասնա ծռերի» իրավունքները իրավական գործընթացում: Խնդիրը մնում է քաղաքական. ինչպե՞ս շարունակել, ինչպե՞ս առաջ մղել տեղի ունեցածի քաղաքական կողմը՝ ապագաղութացման գաղափարը:
Ազատության հրապարակում հուլիսի 31-ից հետո շարունակվում են հավաքները, որոնք, սակայն, ավելի ու ավելի անլուրջ բնույթ են ստանում: Մինչդեռ իրավիճակը չափազանց լուրջ էր հուլիսի 17-ից հետո, և հուլիսի 31-ից հետո ևս այն պահանջում է լրջություն:
Բարեբախտաբար արդեն հանգուցալուծված զինված դիմակայությամբ չպայմանավորված, սակայն այնուհանդերձ լրջություն՝ քաղաքական լրջություն: Իսկ դա ամենևին չի նշանակում քանակական հանգամանքներ: Եվ ըստ այդմ, եթե հասարակությունը կողմնորոշված չէ կամ չունի կողմնորոշող, ապա տվյալ պարագայում ինքնանպատակ և հուսահատ գործողությունները, հավաքներն և երթերը խնդիրը անլրջացնելուց բացի, կամա թե ակամա, չեն տա որևէ այլ բան:
Եթե հստակ չէ անելիքը, ապա լավագույն քայլը դառնում է պարզապես մտածելը: Կա՛մ խմբով, կա՛մ ամեն մեկն իր մեջ: Քաղաքականությունն աղմուկի հետ ընդհանուր որևէ բան չունի, և մոլորություն է դրանք նույնացնելը, ինչը, ըստ էության, տարիներ շարունակ արվել է Հայաստանում և հանգեցրել ընդամենը հասարակական մտածողության աղավաղման:
Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացը պահանջելու է ամիսներ, տարիներ նույնիսկ, սակայն առաջին հերթին պահանջելու է բովանդակություն: Գաղափարը տրված է՝ «Սասնա ծռերը» ձևակերպել ու հեռացել են բանտ: Հասարակության խնդիրն է տրված գաղափարի շուրջ կառուցել բովանդակություն, որը կծանրացնի գաղափարը և դրա շուրջ կփորձի ներգրավել ավելի ու ավելի լայն հանրային շերտեր: Բայց դա հնարավոր չէ անել աղմուկով: Ավելին՝ աղմուկը պարզապես խանգարելու է: Դա չի նշանակում նաև, որ պետք է անել ծածուկ: Անաղմուկն էլ դեռ չի նշանակում ծածուկ: Պարզապես պետք է հնչեցված գաղափարի առանցքով հասցեական աշխատանք հանրային բոլոր խմբերի ու շերտերի հետ, հանգիստ, հանդարտ բացատրական աշխատանք, թե որն է Հայաստանի խնդիրը, ինչու է այն ապագաղութացումը, ինչպես է գաղութային կարգավիճակը կազմալուծում Հայաստանի պետականության կենսագործունեության օղակները և այլն, և այլն:
Ակնհայտ է, որ այս առումով ցնցումային կամ շոկային թերապիան ունի սահմանափակ ազդեցություն և չի վարակում հասարակության հոծ զանգվածների: Որովհետև հասարակությունը պահանջում է աշխատանք, համառ, հեևողական աշխատանք: Բոլորն են ցանկանում որևէ գործում ունենալ արագ արդյունք, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել ռեսուրսները, թիրախները, հանրությանը հասցնել խնդրի էությունը հանգամանալից, հիմնավոր:
Այստեղ է Հայաստանի առաջիկա անելիքը, այստեղ է ապագայի հեռանկարը՝ մտածողության, իրավիճակի գնահատման սկզբունքային փոփոխության մեջ: Այդ իմաստով, հուսահատ փորձերը ընդամենը խորացնելու են անվստահությունը հնչեցված, ձևակերպված գաղափարի հանդեպ և դրա շուրջ բովանդակություն ձևավորելու փոխարեն՝ ձևավորելու են հասարակական անապատ, և գաղափարը վերածվելու է ընդամենը ոչինչ չասող ցցի: Պետք չէ անել դա: Հուլիսի 17-ից երկու շաբաթ ծավալվել է չափազանց լուրջ մի իրավիճակ՝ մի քանի օրում այն անլրջացնելու համար:
22:45
22:19
22:02
15:35
15:17
14:53
14:49
14:22
14:09
13:59
13:45
13:27
11:44
11:22
11:05
10:44
10:34
10:16
10:07
23:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33