«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի` օրակարգից դուրս ելույթին` նշելով, որ կան պատգամավորներ, որոնք հանրությանը հայտնի լինելու այլ տարբերակ չունեն, քան ԲՀԿ պատգամավորների անունը հնչեցնելը:
Նրա խոսքով` տրանսգենդերի ելույթի ժամանակ Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ կոռեկտ է պահել և ելույթը չի ընդհատել բացառապես ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն: «Հիմա ձեզ դուր կգա` ես էլ հելնեմ, ասեմ` ինչու է աղմկում գետը կամ ինչ են հուշում աստղերը, օրակարգն այլ է, եկել եք այլ բան եք հնչեցնում»,- ասաց նա և շարունակեց.
«Առիթից օգտվելով` ասեմ, որ, այո, ԲՀԿ-ն իր ղեկավարի գլխավորությամբ եղել և մնում է ավանդական արժեհամակարգ պաշտպանող քաղաքական ուժ: Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել, որ ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ, որ տրանսգենդերին ԱԺ ամբիոն տրամադրեք, բա խի չէիք մինչև այդ ասում, դարձել եք քաղաքական մեծամասանություն` հետին թվով դառնալով մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ եթե այդ ելույթը չէր կազմակերպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ապա ինչով էին պայմանավորված ելույթից հետո հնչած ծափողջյունները. «Դո՞ւք էիք կազմակերպել, թե՞ մենք: Անհարմար պետք է զգաք և ազնիվ լինեք ժողովրդի առջև, որ իմանան` ինչ էիք ասում մինչև այստեղ հայտնվելը և հիմա ինչով եք զբաղված»:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01