Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, կանխատեսել է, որ կհաղթի երկրի գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն:
Ինչպես նշում է belta.by-ն, Լուկաշենկոն այս մասին ասել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Այնտեղ ոչ ոք ոչինչ չի հաղթել: Առաջին փուլից հետո առաջատարը Զելենսկին է, Պորոշենկոն նրան զիջում է: Ինչպես կավարտվի երկրորդ փուլը՝ ոչ ոք չի կանխատեսի: Այնուհանդերձ` ես հակված եմ մտածելու, որ նախագահական այս ընտրություններում կհաղթի Պորոշենկոն»,-ասել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ չի զբաղվի վերլուծությամբ ու չի համեմատի երկու թեկնածուներին:
«Մեկին ես շատ լավ գիտեմ, երկրորդին տեսել եմ միայն կինոյում, իսկ թե ինչպիսի քաղաքական գործիչ է՝ չգիտեմ»,-ասել է նա:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել առ այն, որ Պորոշենկոն ամեն ինչ կանի ուկրաինացիների աջակցությունը ստանալու համար:
Անդրադառնալով ուկրաինացիների այն զանգվածին, որը նախընտրած թեկնածու չունի ու պատրաստվում է Զելենսկիի օգտին քվեարկել միայն գործող իշխանություններին իր բողոքը հայտնելու համար, Լուկաշենկոն ասել է.«Թող ինձ ներեն ուկրաինացիները, բայց ուզում եմ նրանց ասել, որ եթե նախընտրած թեկնածու չունեն, ապա քվեարկելու կարիք էլ չկա: Ինչո՞ւ ձայնը տալ մի մարդու, որի նկատմամբ վստահություն չունես: Չէ՞ որ ուկրաինացիները վերջին տարիներին այդքան դժվար քաղաքական ճանապարհ են անցել: Նրանք արդեն կուշտ են անհայտ խոստումներից: Նրանք բազմիցս, ռիսկի դիմելով, հավատացել են քաղաքական գործիչներին ու աջակցել նրանց, բայց անընդհատ հակառակն է ստացվել»,-եզրափակել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 39 թեկնածու, որից որևէ մեկին չի հաջողվել հաղթանակի համար բավարար քանակությամբ ձայներ հավաքել:
Արդյունքում առաջացել է երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն: Երկրորդ փուլին մասնակցում են առաջատար թեկնածու, հումորիստ Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55