Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում արված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073 գործ: Ի լրումն սրա՝ վերջին երկու տարվա ընթացքում նախարարաների կոմիտեն փակել է 6796 կրկնվող (նախադեպային) գործ: Նշվում է նաև, որ ընթացքի մեջ գտնվող կարևոր գործերի թիվը, 2018 թվականի վերջի դրությամբ, 1248 է, ինչը 2010թ. ի վեր նվազագույն ցուցանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրն էական առաջընթաց է արձանագրել 2018թ. կայացված ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարման ոլորտում: Ըստ զեկույցի՝ 2018թ. Հայաստանի վերաբերյալ եղել է երկու նոր գործ, մինչդեռ կրկնվող գործերի թիվը 13-ն է: Այս ցուցանիշները չեն տարբերվում 2017թ. ցուցանիշներից: Ընդհանուր առմամբ, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ընթացքի մեջ է գտնվում 36 գործ. 2017թ. այդ ցուցանիշը եղել է 30: Ինչ վերաբերում է փակված գործերին, ապա 2018թ. փակվել է 9 գործ՝ ի տարբերություն 2017թ.-ին արձանագրված 4-ի: ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018թ. փոխհատուցել է 195 940 եվրո, ինչն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (106 665 եվրո): Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս պետություններին, ապա Ադրբեջանը նախորդ տարի փոխհատուցել է 186 972, իսկ 2017թ.՝ 817 451 եվրո: Վրաստանը 2018թ. փոխհատուցել է 36 633, իսկ 2017թ.՝ 54 748 եվրո, Թուրքիան 2018թ. փոխհատուցել է 1 559 380, իսկ 2017թ՝ 11 580 458 եվրո: Ռուսաստանի Դաշնությունը 2018թ. փոխհատուցել է 13 115 481, իսկ 2017թ.՝ 14 557 886 եվրո: Զեկույցում նշվում է, որ 2018թ. ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցվել է 68 739 884 եվրո, ինչը գերազանցում է 2017թ. 60 399 112 եվրո ցուցանիշը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01