Ապրիլի 7-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, Կենդանաբանական այգու մոտից պատվիրատուն փախցրել է տաքսի ծառայության սպասարկող «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված ավտոմեքենան կանգնեցվել է Հյուսիսային պողոտայում և ժամը 23.00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկել 1995 թ. ծնված Հովհաննես Խ.-ն (09.11.2018թ. համաներումով ազատ արձակված), որը տվել է խոստովանական բացատրություն: Հովհաննես Խ.-ն, նախապատրաստված նյութերի հետ, ուղարկվել Նոր Նորքի բաժին: Նույն օրը, ժամը 23.25-ին, ԻԻՀ մի քաղաքացուց Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ապրիլի 7-ին, ժամը 20.00-ից 23.59-ն ընկած ժամանակահատվածում, փախուստի դիմած Հովհաննես Խ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վնասել է Հին Երևանցի փողոցում կայանված իր «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի թափարգելը: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56