IDeA հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս:
IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով` IDeA-ն մշակել է զարգացման 10 մոդելների վրա հիմնված հարթակներ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ: Այդ նախագծերը միտված են ապահովելու նշանակալից առաջընթաց՝ Հայաստանի ու հայկական աշխարհի համար։ Մի շարք հարթակներ արդեն գործարկվել են, ինչպես օրինակ կրթական, ֆինանսական, տեխնոլոգիական, ինքնության պահպանման, էկոլոգիական հարթակները, և հաջողությամբ ծրագրեր են իրագործում Հայաստանում և աշխարհում։
Առողջապահության ոլորտը IDeA հիմնադրամի տասը առաջնահերթություններից մեկն է: Հիմնադրամն առ այս պահն իրականացրել է ոլորտին վերաբերող մի շարք նախնական հետազոտություններ, մշակել նախագծեր, ուսումնասիրել տարածաշրջանային ու միջազգային փորձը, և քննարկումներ ծավալել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA, ԱՄՆ), Philips-ը (Նիդերլանդներ), Cha ընկերությունների խումբը (Հարավային Կորեա) և ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնը (Ռուսաստան)։
Մեկնարկած գործընթացի շրջանակում IDeA-ն մտադիր է համախմբել ջանքերն իր քույր կազմակերպության՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ՝ առողջապահական հարթակի հնարավորությունների ընդլայնման և ստեղծարար մոտեցումների որոնման համար։
«Առողջապահական հարթակը կդառնա Հայաստանում առողջության պահպանման ոլորտում նորարարական և համակարգային լուծումների որոնման և իրականացման հիմքը։ Այս ինստիտուցիոնալ հենքի վրա FAST-ը կօգնի խթանել նորարարությունն ու առաջընթաց ապահովող բացահայտումները, ինչպես նաև զարգացնել կրթությունը բժշկության բնագավառում»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում: Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու առողջապահական հանգույց տարածաշրջանային ու միջազգային մակարդակում։ Ներկայում մեր ջանքերը կենտրոնացած են ստեղծարար լուծումների որոնմանը և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրմանը, որոնք կօգնեն Հայաստանը դարձնել բժշկական ծառայությունների ու ուսումնասիրությունների համաշխարհային կարգի կենտրոն»,- նշել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։
Առողջապահական հարթակի հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Նախատեսվում է ներդնել ամբողջական մոտեցում առողջության պահպանման ոլորտում՝ խթանելով նորարարական կրթությունը, ուսումնասիրությունները և ծառայությունների մատուցումը։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01