ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գաղտնի ծառայությունների ղեկավար Ռենդոլֆ Ալլեսին, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ նախագահի վարչակազմի աղբյուրներին հղումով:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է Սպիտակ տան ապարատի ղեկավարի պաշտոնակատարին ձևակերպել Ալլեսի ազատման դիմումը, սակայն վերջինս դեռ շարունակում է կատարել իր պարտականությունները:
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սարդերսը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:
Մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը շնորհակալ է Ալլեսին երկրին մատուցած ավելի քան 40 տարվա ծառայության համար, և որ նրան Գաղտնի ծառայությունների ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջեյմս Մյուրրեյը:
Հայտնի չէ՝ ինչը կարող է լինել պաշտոնյայի ազատման պատճառը, սակայն հեռուստաալիքը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել վերջերս տեղի ունեցած այն դեպքի հետ, երբ Թրամփի՝ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո նստավայրի տարածք ապօրինի կերպով ներխուժած, չինական երկու անձնագիր և «վնասակար» ծրագրային ապահովմամբ կրիչ ունեցող կնոջ էին ձերբակալել:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը ազատել էր Ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենին, որը պետք է պաշտոնից հեռանա ապրիլի 10-ին:
Հիշեցնենք, որ Ռենդոլֆ Ալլեսը ԱՄՆ գաղտնի ծառայությունների ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2017թ.-ի ապրիլից:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44