Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակը՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ի վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին հայտնել է kursiv. kz կայքը՝ վկայակոչելով խոսնակի օգնական Սաուլա Մուստաֆաեւային: «Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը»,- հայտնել է Մուստաֆաեւան, որի խոսքը մեջբերել է տեղեկատվական պորտալը: Դարիգա Նազարբաեւան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն է: Ավելի վաղ հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հեռուստաուղերձում հայտնել է, որ Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին: «Ես այդ առիթով խորհրդակցել եմ Ելբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ: Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարեւոր է ու անհրաժեշտ»,-Տոկաեւն ասել է իր ուղերձում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել մարտի 19-ին: Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, նախագահի լիազորությունները անցվել են Սենատի նախագահ Տոկաեւին, որը Ղազախստանի ղեկավարի պարտականությունները պետք է կատարեր մինչեւ ընտրված նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2020 թվականի ապրիլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44