ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը համակարծիք չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին։ «Մեր համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան: Այս հարցով մենք որեւէ հիմք չենք տեսնում Նաիրա Զոհրաբյանի կարգավիճակը փոխելու»,- այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Հարցին, թե հարցն իրենց համար փակվա՞ծ է, նա արձագանքեց. «Հարցը մենք չենք բացել, որ մենք փակված համարենք: Մենք մեր դիրքորոշումները հայտնմել ենք՝ հաշվի առնելով մեր մտահոգությունները: Նույն բանը մի քանի անգամ կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք խմբակցությունոով գտնում ենք, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից ո՛չ պատգամավորի վարքագծի էթիկայի խախտում է կատարվել, ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքի, ո՛չ էլ որեւէ այլ նորմատրիվ իրավական ակտի դրույթի խախտում: Հետեւաբար, հիմքեր չկան իր թեկնածությունը վերանայելու»: Գեւորգ Պետրոսյանը անձամբ չի զրուցել Նաիրա Զոհրաբյանը հետ, բայց կարծում է, որ Զոհրաբյանը ցանկություն չունի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու, կարծում է, որ նման որոշման համար հիմք չկա։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելութին ու դրանից հետո իր թիմի ու ԲՀԿ պատգամավորների բանավեճին, ասել է. «Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը պետք է մտածի, ընդհանրապես, արդյոք իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է։ Ինքը համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին»։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
15:17 19.06.25
10:45 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03