Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նշանակել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման օրը, հաղորդում է Sputnik Ղազախստանը: «Ես խորհրդակցել եմ Ելբասի Նուլսուլթան Նազարբաեւի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ եմ անցկացրել կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական խորհրդի եւ կուսակցության անդամների հետ: Արտահերթ ընտրությունների մասին որոշումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ քայլ է: Ես որոշում եմ ընդունել 2019-ի հունիսի 9-ին նախագահական ընտրությունների անցկացման մասին», - գործակալությունը մեջբերել է Տոկաեւի խոսքը բնակչության ուղղված տեսաուղերձից: Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ ազնիվ եւ թափանցիկ ընտրությունների երաշխավոր է: Անհրաժեշտ է հաստատել իրավահաջորդությունը, Ղազախստանի ներքին քաղաքականության կայունությունը, ընդգծել է նախագահը: «Այսօր մենք բոլորս պատմական պահ ենք ապրում: Ղազախստանի Գերագույն իշխանությունը փոխանցվել է հանգիստ պայմաններում Սահմանադրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը հարգել է Ղախաստանին այդ քայլի համար», - ասել է Տոկաեւը: Նա հավելել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շրջայցեր է կատարել շրջաններով եւ գիտի մարդկանց տրամադրությունները: Տոկաեւը եկել է այն եզրակացության, որ Ղազախստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ արտահերթ ընտրությունները չափազանց անհրաժեշտ են: Ղազախստանում վերջին ընտրությունները անցկացվել են 2015-ի ապրիլին, դրանք արտահերթ էին: Այդ ժամանակ հաղթանակ էր տարել Նուրսուլթան Նազարբաեւը՝ ստանալով ընտրողների ձայների մոտ 98 տոկոսը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44