ԱՄՆ դատարանը երկուշաբթի դադարեցրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշումը, որի համաձայն՝ որոշ միգրանտներ, որոնք ապաստան են խնդրել, պետք է սպասեն Մեխիկոյում իրենց գործի դիտարկմանը, տեղեկացնում է Reuters-ը։ Նշվում է, որ այդկերպ դատարանը դադարեցրել է կառավարության ծրագիրը, որն ուղղված է երկիր միգրանտների հոսքը կանգնեցնելուն։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի ուրբաթ, համաձայն Սան Ֆրանցիսկոյի օկրուգային դատավոր Ռիչարդ Սիբորգի դատավճռի։ Դատական արգելքը կկիրառվի ազգային մասշտաբով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշ գիշերով թվիթ է գրել, որում բավական բուռն է արձագանքել դատարանի վճռին։ «Իններորդ օկրուգային դատարանը պարզապես որոշել է, որ Մեքսիկան չափազանց վտանգավոր է միգրանտների համար։ Այնքան անարդար է ԱՄՆ-ի հանդեպ։ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է»։ Այս ծրագիրը սկսվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից հունվարին եւ ուղղված է սահմանին միգրանտների աճի դանդաղեցմանը, որոնցից շատերը գալիս են Կենտրոնական Ամերիկայից։ Արդյունքում՝ միգրանտների թիվը, որոնք անցած ամիս հավաքվել են սահմանին, ռեկորդային է վերջին 10 տարիներին։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44