Ավարտվել է Գերմանիայի Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնում են, են, որ այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի սահմանադրական դատարանում, որտեղ նախ տեղի է ունեցել երկու երկրների սահմանադրական դատարանների նախագահների առանձնազրույցը: Դրան հաջորդել է ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ «Անհատական գանգատի քննության սահմանները սահմանադրական դատավարությունում» թեմայով: Խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են նաև երկու երկրների սահմանադրական դատարանների մի շարք որոշումներ: Այցի շրջանակներում պատվիրակության ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատվիրակությունը շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարանում, որտեղ Անդրեաս Ֆոսկուլեն գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում։ Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, այցելել է Մայր Աթոռ, ընդունելության արժանացել Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից, շրջել Էջմիածնի թանգարանում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով, ապրիլի 5-ից պաշտոնական այցով Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01