Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում, մնացյալը թոք-շոու է։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ ապրիլի 14-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն սպասում է Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում՝ բանավեճեր անցկացնելու համար, նա նաեւ հրավիրել է հանդիսականների եւ հեռուստաալիքներ: Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 19-ին բանվեճեր անցակացնել Պորոշենկոյի հետ: Այդ նույն օրը, նախագահի ընտրությունների մասին օրենքին համապատասխան, թեկնածուների հեռուստաբանավեճեր են պլանավորված Հանրային հեռուստատեսությունում: «Մենք ձեզ հետ հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է այն բանի խիստ ձեւաչափին եւ կանոններին ու պայմաններին, ինչը Տատյանան (Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը – խմբ.) անվանում է հենց բանավեճեր: Մենք պատրաստ ենք անցկացնելու դրանք»,- հայտարարել է Ալասանիան: Նա նաեւ ասել է, որ ապրիլի 19-ին ժամը 20:00-ին կսկսվի բանավեճերի հեռարձակումը՝ անկախ այն բանից, թե թեկնածուները կգան արդյոք ստուդիա: Ուկրաինայում նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին, երկրորդ փուլկ նշանակված է ապրիլի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44