«Սպայկա»-ն հայտարարում է, որ մի քանի տասնյակ մարզերում դադարեցնում է մթերումները։
Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:
Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում հետևյալ համայնքներում:
☑️Արարատի մարզ
Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի, Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,
☑️Արմավիրի մարզ
Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ
☑️ Տավուշի մարզ
Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան
☑️ Լոռու մարզ
ք. Տաշիր
☑️ Վայոց Ձորի մարզ
Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,
☑️ Արագածոտնի մարզ
Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ
☑️ Շիրակի մարզ
Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ
☑️ Գեղարքունիքի մարզ
Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,
☑️Կոտայքի մարզ
Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:
«Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ գյուղացիական տնտեսությունները ներգրավում են ֆինանսական միջոցներ, հաճախ նաև վարկային (ինչպես և մեր ընկերությունը) ագրոտեխնիկական համապատասխան աշխատանքների կազմակերպման համար՝ վար, պարարտանյութ, էտ, բուժումներ, ջրում, բերքահավաքի կազմակերպում: Նման միջոցներ ներգրավելու համար ֆերմերներին անհրաժեշտ է մթերքի սպառման, առնվազն կատարված ծախսերին համարժեք գնով սպառման հնարավորության մեջ: Սպայկա ընկերության դերը գյուղատնտեսության մեջ հենց այդ հավելյալ հնարավորությունն է ֆերմերների համար և ոչ թե պարտադրանքը՝ մթերքը առանց այլընտրանքի հենց Սպայկա ընկերությանը վաճառելու:
Ընկերությունը առնվազն 10 տոկոս շուկայական մթերման գնից բարձր գին է առաջարկում ֆերմերներին: Ընդ որում, մինչև 2011թ-ը ծիրանի մթերման միջին գինը եղել է 200 դրամ, նվազագույնը՝ մինչև 100 դրամի: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում հենց Սպայկա ընկերության շնորհիվ արտահանման ենթակա ծիրանի մթերման միջին գինը կազմել է 300-350 դրամ, իսկ նվազագույնը 250 դրամ: Նման պատկեր է բոլոր մթերքների մասով: Ընկերության շնորհիվ հանրապետությունից սկսել է արտահանվել բազուկ, կաղամբ, դեղձ, աճել է խաղողի արտահանման ծավալները: Այս բոլոր ապրանքների արտահանման նախաձեռնողը եղել է Սպայկա ընկերությունը:
Ընկերությունն այսօր նույնիսկ ընկերության տնօրենի կալանավորման հետևանքով ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք է տանում նշված համայնքների հետ մթերման աշխատանքների կազմակերպումը պատճաշ կատարելու ուղղությամբ:
Սպայկա ընկերությունը երբևէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը և պետական անվտանգությանը:
Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալ կազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել:
Ընկերության կողմից մթերման աշխատաքների հնարավոր ձախողումը որևէ կերպ չի բխում ընկերության շահերից: Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան և տեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման և ստեղված իրավիճակի հետևանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետևանքով»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01