Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ. Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի հստակ խաղի կանոնների։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր,, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել։ Միաժամանակ պետք է հաշտվել այն իրողության հետ, որ մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ բանավեճի որակներից։ Տարվա 365 օրն էլ հռչակվի «Քաղաքացու օր» միեւնույն է մեր հրապարակային բանավեճերը համեմվելու են՝ կախելու, վառելու, մորթելու, իրար հայհոյելու,սպառնալու դրսեւորումներով։ Սա է մեր այսօրվա որակները, ու սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումները մենք բոլորս միասին պետք է գտնենք։ Երբ մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում ցանկացած այլախոհության տակ սկսվեց վիրավորանքների, հայհոյանքների ու սպառնալիքների տեղատարափը, իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով իր հեղինակությունը եւ այն, որ դրա հեղինակները գրեթե հարյուր տոկոսով իր կողմնակիցներն էին, կարող էր վերջապես սոցցանցերում իրենց «ես»-ը գտած մարդկանց բացատրել, որ տարբերվող կարծիք ունենալը, խնդիրները վերհանելը, այլ լուծումներ պատկերացնելը, առաջարկելը բնական երեւույթ է, եւ դրանց դեմ հայհոյանքներով պայքարել պետք չէ: Եթե Փաշինյանն ասեր, որ այլ կարծիք ու տեսակետ ունեցողին հայհոյելն ու սպառնալն է հակահեղափոխոթյունը, այսօր երկրում չարությունը այսքան խորը չէր լինի։ Ինչո՞ւ չարվեց. ինձ դժվար է հասկանալ։ Եթե դա արված լիներ մենք այսօր հավանաբար չէինք ունենա ֆեյքերի, հայհոյողների ու տարբեր «մանիպուլիացիաների» դեմ ԱԱԾ-ով պայքարելու անհրաժեշտություն: Հանրային տրամադրություններում միշտ լինում են հակակշիռներ։ Եթե չի զսպվում մի թեւի ագրեսիվ զանգվածային հայհոյանքը, ձեւավորվում են դրան հակակշիռ հայհոյող թիմեր։ Եթե մի թեւ ձեւավորում է ֆեյք աջակիցների բանակ, մյուս թեւերն էլ նույնն են անում։ Եվ հակառակը՝ եթե մի թեւից սկսվում է փաստարկված գրագետ քննարկումներ, տարբեր շրջանակներից սկսվում են նույնքան գրագետ ու փաստարկված այլ առաջարկներ ու քննարկումներ։ Ինչ եմ առաջարկում. եթե ուզում ենք, որ քաղաքացու հռչակված օրը իմաստալից լինի, ապա պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ, եւ դրա առաջին քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանն իր համախոհներին արգելելով սոցցանցերում մարդկանց հայհոյելը։ Դրանից հետո նա կունենա բարոյական իրավունք նույնը ակնկալել մնացածից։ Փաշինյանը պետք է արգելի իր պաշտոնյաների անհիմն ագրեսիվությունը եւ մարդկանց հրապարակավ մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը՝ ՊՎԾ պետ, ՀՔԾ պետ, Կրթության եւ գիտության նախարար, Մշակույթի նախարար եւ այլն։ Դրանից հետո նա կունենա բոլոր իրավունքներն ակնկալել նույնը իր եւ իր թիմի հանդեպ։ Մի բան պետք է հստակ պատկերացնել. մենք կամ ունենալու ենք հանդուրժող եւ քաղաքակիրթ հանրային տրամադրություններ կամ մեզ բոլորիս հաղթելու է տգետ հայհոյանքը եւ գավառամտությունը»:
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
15:17 19.06.25
10:45 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03