ՍԻՄ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դիմել է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նա դատարանից պահանջում է պարտավորեցնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել։ Հայցը կքննի Երևան քաղաքի դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանը։ Թե որ տեղեկություններն է Բաբուխանյանը համարում զրպարտություն, «Դատալեքս»-ում մանրամասներ չկան։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում Լարիսա Մինասյանը սորոսական որակեց Բաբուխանյանին։ «Ձեր սահմանումով նրանք սորոսականեր են։ Այդ փասաթղթերը հրապարակված են մեր կայքում։ Ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարևոր։ Դրանց շրջանակներում նշված, և էլ ավելի մեծ թվով անձինք ֆինանսավորվել են։ Միջազգային քրեական դատարանին նվիրված համաժողովին մասնակցելու համար մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանին։ Եվ ընդհանրապես, Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը չեն կարևորը, կարևոր են ծրագրերը»,-ասաց նա։ Ի պատասխան Բաբուխանյանը հայտարարել էր. «Քանի դեռ ուշ չէ, առաջարկում եմ Հայաստանի սորոսական կազմակերպիչներին հանդես գալ մեղայականով, ներողություն խնդրել հայ ժողովրդից իրենց արածների համար, իսկ տիկնոջը ներողություն խնդրել ինձանից` իր հռչակած մեծ և անհավանական զրպարտության համար: Հայտարարում եմ, որ ես երբեք չեմ ֆինանսվորվել կամ օգտվել Սորոսի հիմնադրամից: Այդ կեղտոտ փողերի հետ երբեք գործ չեմ ունեցել»։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01