Եվրոպական Միությունը կարող է Լոնդոնին տրամադրել Բրեքսիթի ևս մեկ հետաձգում՝ մի շարք պայմանների համաձայնելու դեպքում, որոնց թվում է մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին Բրիտանիայի մասնակցությունը, եթե Միացյալ Թագավորությունը մնա համայնքում: euronews-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է հետաձգել ԵՄ-ից դուրս գալու ժամկետը մինչև հունիսի 30-ը, հույս ունենալով, որ այս ժամկետում խորհրդարանը կհաստատի ԵՄ-ի հետ գործարքի պայմանները: Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դա համարում է քիչ հավանական: «Մեր փորձը և Համայնքների պալատում խորը տարաձայմնությունները հիմք չեն տալիս ենթադրելու, որ գործարքի վավերացման գործընթացը կարող է ավարտվել մինչև հունիսի վերջ: Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այլընտրանքային տարբերակ. հետաձգենք Բրեքսիթն ավելի ուշ ժամկետով: Տարբերակներից մեկը կարող է լինել բաց ժամկետով հետաձգումը»,-այս մասին ասվում է Տուսկի նամակում՝ գագաթնաժողովից առաջ ԵՄ առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարները կքվեարկեն Բրեքսետի հետաձգման հարցով: Եթե Եվրամիության առնվազն մեկ անդամ դեմ հանդես գա, ապա Բրիտանիայի դուրս գալը կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44