Հրապարակ» թերթը գրում է. ««Արդեն դասական դարձած՝ սեւ ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սեւերին եւ սեւ գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սեւեռուն գաղափարի:
Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա եւ պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սեւ գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին:
Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հարաբերություններ՝ անկախ ընկերությունների ու ֆիզիկական անձանց միջեւ, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտագործման իրավունքը՝ առանց դիզայնում որեւէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որոշակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պահանջը:
Մենք այցելեցինք Հյուսիսային պողոտա եւ զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporio Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» եւ այլ խանութների եւ «Բուրգեր» սրճարանի աշխատակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գովազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվեցին ավելի մանրամասն խոսել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02