Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստաշրջանում, կոչ է արել «հարված հասցնել» թշնամական ուժերին, որոնք ցանկանում են պատժամիջոցների օգնությամբ երկիրը ծնկի բերել, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Yonhap-ին։
«Մենք պետք է հետեւողականորեն բարձրացնենք սոցիալիստական տնտեսության զարգացման դրոշը եւ հարված հասցնենք նրանց, ովքեր հակված են սխալ դատողությունների, թե իրենք կարող են ծնկի բերել մեզ պատժամիջոցներով»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Նշվում է, որ իր ելույթի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը 27 անգամ հայտարարել է, որ «վստահ է իր ուժերին»։ Փորձագետների կարծիքով՝ դա կապված է ԱՄՆ-ի հետ հյուսիսկորեական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում «լարերի երկարատեւ ձգման» հետ։
Ավելի վաղ կորեական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ պատժամիջոցների ռեժիմի պատճառով երկրի տնտեսությունը բախվում է դժվարությունների, գուցե ամենամեծ դժվարություններին ողջ պատմության ընթացքում։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը, որի գլխավոր թեման միջուկային ծրագրի դադարեցումն էր Հյուսիսային Կորեայում՝ ի պատասխան պատժամիջոցների հանման, բայց կողմերը պայմանավորվածության չեկան, պատժամիջոցները մնացին ուժի մեջ։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55