«Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում մարտի 23-ի երեկոյան հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ տղամարդիկ հրազենային վնասվածքները ստացել են Շենավան գյուղի տարածքում, ավելի հստակ՝ Շենավանից Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 4 և 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ, որոնք առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի մասնակիցների շրջանակը։
Շենավանցի և Վանաձորցի մի խումբ տղամարդկանց պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի և հանգուցալուծվել կրակոցներով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հատկանիշներով։
Քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են ու նախաքննական մարմնին հարցաքննության ներկայացրել են մի խումբ անձանց, որոնք, ըստ տեղեկությունների՝ դեպքի հետ առնչվում էին։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվել է նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Խոսքը Վանաձորի բնակիչ Ա. Կարապետյանի մասին է։ 43-ամյա Կարապետյանին ոստիկանները հայտնաբերել են Վանաձորի Չուխաջյան փողոցի տներից մեկում և կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։
Կատարվածի բոլոր հանգամանքները, յուրաքանչյուրի դերակատարումը և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01