Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ կապած «Բեթ-ֆուդ» ընկերության կողմից «Սպայկայի» տեղը գրավելու հետ: Գևորգյանն ասաց, որ «Բեսթ ֆուդ» ընկերությանը չի ճանաչում, նոր է իմացել այդ ընկերության մասին:
«Մինչ այս էլ խնդիր չկար մեկը մյուսի տեղը գրավելու: Սա ազատ շուկայական հարաբերություն է, և ցանկացած ընկերություն կարող է մտնել շուկա: «Սպայկան» գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, սակայն ցանկացած անձ ազատ է և իրավունք ունի մտնել շուկա: Նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրած էր, որ պետք է ստեղծենք առնվազն նման չորս լոգիստիկ կենտրոններ և գյուղատնտեսական առևտրի բորսա»,-ասաց նա և կարևորեց, որ շուկան մեկ տնտեսվարողից կախված չլինի:
«Մենք բոլոր մթերողների, արտահանողների հետ հանդիպում ենք, այս պահին դեռևս լուրջ անհանգստացնող բան չկա: Բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք տրամադրում, որ գնան պայմանագրեր կնքեն, սակայն պետք է հասկանանք, թե գյուղացիներն ինչու չեն կնքում: Այս պահին բոլորին կարող ենք տալ, չկա որևէ մեկին առավելություն տալու դիրքորոշում»,-ասաց նա և ոլորտում աշխուժության բացակայությունը պայմանավորեց սեզոնի հետ:
Նա նշեց, որ մթերումների հարցում անհանգստությունը սփոփելու համար պարզապես պետք է պայմանագրեր կնքեն:
Tert.am-ի հարցին՝ «Սպայկայի» հետ կապված այս գործընթացից գյուղացիները չե՞ն տուժում, հնարավո՞ր է, որ պայմանագրի պայմանները այնքան էլ ձեռնտու չեն գյուղացիներին, դրա համար չեն կնքում, Գեղամ Գևորգյանը պատասխանեց՝ պայմաններն ավելի լավ են, քան անցած տարի:
«Սպայկայի» այս գործընթացից որևէ գյուղացու վրա որևէ ազեցություն չէր կարող լինել»,-ասաց նա և հավելեց, որ հետագայի համար էլ կանխատեսումներ չի կարող անել:
Նա վստահեցրեց, որ հենց հասկացան, որ ինչ-որ մի տեղ խնդիր ունեն, լուծում կտան:
Գևորգյանը նաև հայտարարեց, որ «Սպայկան» հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20-21 տոկոսի արտահանումն է իրականացնում: «Որևէ ընկերության հայտարարությունը չի կարող պարալիզացնել ողջ մթերումը»,-ասաց նա:
11:51
11:43
11:22
11:02
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
11:55
11:36
11:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27