ARM | RUS |

Կուզեի հնարավորություն ունենայի խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց չեմ ուզում, որ դա լինի միակողմանի. Փաշինյան

11.04.19 | 15:28

Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին պատասխանելով պատգամավորների հարցին:

Նա նշեց, որ այն ֆորմատը, որի շրջանակում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է և եթե նայենք ստեղծման պատմությունը, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին:

«Ոչ միայն ենթադրվել է, այլ նաև տեղի է ունեցել: Ենթադրում եմ՝ 94-96 թվականներին Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր այն մասին, որ այս կոմունիկացիան արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձևաչափով, այսինքն՝ ոչ միայն համանախագահներն են երեքը եղել, այլ մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ ներկայացուցիչները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չի դրվում:

«Սա մեզ համար քմահաճույք չէ, ոմանք նույնիսկ սա որակեցին որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է: Մենք ասում ենք՝ ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք կարգավորել, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ ԼՂ հարցը կարող է կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, ովքեր հիմա ապրում են Ղարաբաղում, նրանք ծնվել են Ղարաբաղում, նրանց պապերն էլ են ապրել, պապերի պապերն էլ են ապրել Ղարաբաղում:

«Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, իր երեխան է ծնվել և որտեղ հուղարկավորված են իր նախնիները: Ամեն կոնֆլիկտ, իրավիճակ պետք է նայել իր էության մեջ, որովհետև հասկանալի է, որ այստեղ կան բազմաթիվ նրբություններ, և մեր առաջարկն է նստել սեղանի շուրջ, նստել կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է՝ այնպես, ինչպես հարիր է 21-դ դարի մարդկանց, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու»,-ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը նշեց, որ վերջերս նույնիսկ հանդես է եկել գուցե տարօրինակ թվացող նախաձեռնություններով: «Ես ասուլիսում հռետորական հարց տվեցի, թե արդյոք Ադրբեջանի նախագահը ոչինչ չունի՞ ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես օրինակ կուզեի ունենալ հնարավորություն դիմելու և խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ: Իհարկե հիմա էլ կարող եմ, բայց ես չեմ ուզում, որ դա լինի միակողմանի և ընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, երիտասարդների միջև սկսի, քանի որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ պատասխանեց նաև Ղրիմի վերաբերյալ բանաձևերին առնչվող հարցերին: Նա ասաց, որ նոր է ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները և իր համար երբեմն տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոնները օգտագործում պատերազմներ հրահրելու, հակամարտությունները ավելի սուր դարձնելու համար. «Ես կարծում եմ, որ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ բոլոր դեպքերում»:

Վարչապետը նաև նշեց, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների երկու կողմերում մեր բարեկամներն են. «Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն, ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր գլոբալ ընտրությունը խաղաղությունը, կայունությունը, զարգացումն է»:

Անդրադառնալով եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին որակումներին, նա նշեց, որ դեռ պատգամավոր եղած ժամանակ չի ընդունել, որ պետք է լինել ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ:

«Ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ, և կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսիամետ, ռուսները՝ ռուսամետ, ուկրաինացիները` ուկրաինամետ: Ինչ է նշանակում հայաստանամետ լինելը՝ միջազգային տրամաբանությամբ դա նշանակում է, որ մենք պետք է կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք բոլոր միջազգային գործընկերների հետ և փորձենք լուծել, կարգավորել մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ»,-ասաց նա:


Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն...

12:24

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության...

12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

11:46

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

11:26

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել. Աշոտյան

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել....

11:02

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի...

10:36

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:12

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56