Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը: Պատմ. գիտ. թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, 2007-2008 թթ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:
Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ Լևոն Հովսեփյանը 2005-2006 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2006-2011 թթ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում: 2011-2017 թթ. Լևոն Հովսեփյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: 2011 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, 2017 թ.-ից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Նորանշանակ գիտքարտուղարի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտները, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները: Լևոն Հովսեփյանը կարդում է «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականություն», «Թուրքիայի ուժային կառույցներն ու անվտանգության համակարգը», «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում», «Երկրագիտություն» դասընթացները:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսը տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին և թուրքերենին: Լևոն Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01