Ապրիլի 8-ին, Տերյան 91 հասցեում տեղի ունեցավ «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացման արարողությունը: Միջոցառումը մեկնարկեց խոհարարների համազգեստով «Երևանյան թմբուկներ» խմբի տոնական հատուկ համարով:
Ողջունելով հյուրերին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ներկայացրեց մանրամասներ ակադեմիայի ստեղծման գաղափարի, առաքելության և նպատակների վերաբերյալ. ՙՄենք տարիների կուտակած գիտելիք ու հաջողված փորձ ունենք, որն այսօր կարող ենք կիսել ոլորտ մուտք գործող երիտասարդների հետ: «Երեմյան» ակադեմիայի նոր սերնդի խոհարարները դառնալու են մեր այցեքարտը, մեր դեսպանները հայկական խոհանոցը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում»:
Խոհարարական արվեստի և հյուրընկալության մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար, որտեղ անցկացվում են խոհարարության և հյուրընկալության հատուկ դասընթացներ՝
«Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի Activate Learning, Group City of Oxford քոլեջն է, որի կողմից էլ հաստատված և վավերացված են ակադեմիայի ուսումնառության ծրագրերը: Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի և Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։

«Սա մեր առաջին համատեղ ծրագիրն է Հայաստանում: Մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր երկրների հետ և պետք է խոստովանեմ՝ աշխարհի մակարդակով մեր բոլոր ստանդարտներին համապատասխանության լավագույն օրինակը հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի Ակադեմիան է: Ես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսել եմ այստեղ: Վստահ եմ` միասին մենք կկարողանանք զարգացնել խոհարարական արվեստի և հյուրընկալության ինդուստրիան Հայաստանում», - իր տպավորություններով կիսվեց միջոցառման մասնակից, Մեծ Բրիտանիայի Activate Learning, City of Oxford քոլեջի Միջազգային համագործակցության տնօրեն Ֆրանցիս Լոուսոնը:
Խոսելով ուսման տևողության և ուսումնառության պայմանների մասին՝ Ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանն ասաց. «Ակադեմիան իր տեսակի մեջ բացառիկ է այն առումով, որ գերհագեցած է աշխարհի լավագույն ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական տեխնիկայով: Մեր ուսանողներին են սպասում հարմարավետ կահավորված յուրահատուկ դիզայներական լուծումներով լսարաններն ու լաբորատորիաները, որոնք մեծապես նպաստելու են նրանց մասնագիտական հմտությունների ու կարողությունների ձևավորմանը: Մենք լիահույս ենք, որ գրագետ ու հետևողական աշխատանքի արդյունքում այս հաստատութունը դառնալու է տարածաշրջանային գերազանցության կենտրոն»:
Խոհարարկան արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացումը խորհրդանշող բանալին հյուրերի ծափահարությունների ներքո Դավիթ Երեմյանը հանձնեց Ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանին:
Այնուհետև մասնակիցները շփվեցին դասավադնող անձնակազմի և պատվավոր հյուրերի հետ, շրջեցին ակադեմիայի տարածքում՝ ծանոթանալով շենքային, տեխնիկական պայմաններին, կահավորանքին և յուրահատուկ նորարարական լուծումներին, որոնք նպաստում են սաների հարմարավետությունը և ուսման գործընթացի արդյունավետության ապահովմանը:
«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի դասերը մեկնարկում են ապրիլի 15-ից:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01