Բրյուսելում ապրիլի 11-ին տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հանդիպումը կայացավ ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը նվիրված, մայիսին անցկացվելիք նախարարական հանդիպման և բարձր մակարդակի համաժողովի նախօրեին, հետևաբար քննարկման էին ներկայացված նշված երկու միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «20 արդյունք մինչև 2020 թվականը» փաստաթղթի կատարողականը և ԱլԳ զարգացման օրակարգը՝ 2020 թվականից անդին։ ԱլԳ 10-ամյակի առնչությամբ նախարարի տեղակալն արձանագրեց, որ այս տասնամյա հոբելյանն առաջին հերթին պետք է ծառայի որպես գրանցված ձեռքբերումների, առկա մարտահրավերների և գործընկերության զարգացման հեռանկարների գնահատման, այլ ոչ թե քաղաքական զգայունություն ունեցող հարցերի շուրջ բանավիճելու հերթական հարթակ։ Հետևաբար մենք լիահույս ենք, որ ԱլԳ նախարարական հանդիպման և բարձր մակարդակի համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումները չեն շեղվի այս միջոցառումների տոնակատարային բնույթից։ Նախարարի տեղակալ Ադոնցը խոսեց նաև ԱլԳ ձեռքբերումների մասին, որոնց շարքում են ԵՄ և արևելյան գործընկերների միջև կնքված կարևոր համաձայնագրերը։ Ի մասնավորի՝ նա անդրադարձավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և հայտնեց այս փաստաթղթի կիրարկման, վավերացման և ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ներկա փուլի մասին։ Նա շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է հանձնառություն և քաղաքական կամք՝ ապահովելու ՀԸԳՀ արդյունավետ կիրարկումը, ինչը կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող կարևոր գործոն է։ Նա նաև ընդգծեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Պարոն Ադոնցը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է 20 արդյունք մինչև 2020 թվականը փաստաթղթի կայուն իրականացմանը և դրա արդյունքների արդյունավետ ապահովմանը։ Նա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը։ Տարածաշրջանային կայունության և անվտանգության առնչությամբ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ խաղաղության գործընթացի ներկա փուլում Հայաստանն առավել քան երբևէ ակնկալում է կշռադատված և հավասարակշռված դիրքորոշում։ Նա հավելեց, որ մենք լիովին հավատացած ենք, որ ԵՄ շարունակաբար աջակից կլինի խաղաղության գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, և որ մենք բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, քանզի կասկածից վեր է, որ ցանկացած շեղում այս չեզոք և անաչառ դիրքորոշումից և ձևակերպումներից, հատկապես կարգավորման գործընթացի այս նուրբ փուլում կարող է լրջորեն սպառնալ ոչ միայն բանակցություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01