«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանդիպումների ժամանակ կարծես չի վարանում շոշափել նաև ցավոտ թեմաներ` հիշեցնելով դիմացինի «մեղքերը»: Հերթական դրսևորումը ԵԽԽՎ-ում էր: Մի կողմից` նա խոսել է ՀՀ-ում ԵԽԽՎ-ի դրական դերակատարության մասին, մյուս կողմից` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս 2016թ. Ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ է ուղղել նաև եվրոպացիներին:

«Չեմ կարող չնկատել, որ ԼՂ հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան»,-ասել է նա:
Շատերը կհիշեն ԵԽԽՎ 2016թ. հունվարյան նստաշրջանում Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի մասին «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» սկանդալային բանաձևը, որ ընդունվեց 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այն հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ էր պարունակում, մասնավորապես` «ջրամբարը գտնվում է Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Այդ ժամանակ ԵԽԽՎ-ում քննարկվեց, բայց և մերժվեց Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» նախագիծը։ Ու, փաստորեն, Փաշինյանը հենց դրանք է մատնանշում` ընդգծելով, որ եվրոպացիներն այդ քննարկումներով, ըստ էության, թույլ տվեցին պատերազմի վերսկսումը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ Պարզվում է, սակայն, նաև դա է իր ազդեցությունն ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56