Այս պահին Մեղրիի տարածաշրջանային ԲԿ-ում հոսպիտալացված է երեկ ՊՆ մեքենայի վթարից տուժած 4 զինծառայող: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ զինվորներից մեկի մոտ առկա է դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ մեծ մակերեսով սալջարդ, մյուս երկուսը ստացել են համեմատաբար ավելի թեթև վնասվածքներ:
«Այս երկու զինծառայողների համար որոշում է կայացվել տեղափոխել հոսպիտալ, հավանաբար՝ Երևան: Դա մենք չենք որոշում: Իսկ մյուս երկուսի մոտ վնասվածքները շատ թեթև են: Նրանք հիվանդանոցում կմնան 1-2 օր և դուրս կգրվեն»,-ասաց Լուսինե Վարդանյանը:
ԲԿ տնօրենը նշեց, որ վթարից հետո իրենց ԲԿ տեղափոխված բոլոր 20 զինծառայողներն էլ անցել են հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվել է ռենտգեն, բոլորն անցել են սոնոգրաֆիկ հետազոտություն, որից հետո որոշում է կայացվել 20-ից 4-ին հոսպիտալացնել:
Հիշեցնենք՝ Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։
Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01