«Կառավարության կաոուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և կից նախագծերը կքննարկվեն ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 15-ի նիստում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ընդունվել էր գործադիրի 2019-ի մարտի 7-ի նիստում: Փոփոխությունների փաթեթը կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի:
«Հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրինագծերի քննարկման ժամկետները կարգավորվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածով»,- ասված է հարցման պատասխանում:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 73-րդ հոդվածի՝ Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկության է դրվում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի փոփության նախագծով նախատեսվում է 17 նախարարությունը կրճատել և դարձնել 12: Օրենքի նախագծում ասվում է, որ Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն: Նոր նախագծով նաև տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է էկոնոմիկայի նախարարություն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են և դառնում է ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01