ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ
Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:10-ի սահմաններում, Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցում Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների կողմից տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ դպրոցի մոտ հավաքվել են համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելվել է դպրոցի պահակի կողմից: Ընդդիմանալով ցուցաբերված արգելքին՝ համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրա եղբոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ, և նույն գյուղ
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01