Քիչ առաջ «Կասեցում» քաղաքացիական շարժման անունից հանդիպում ունեցա ՊԵԿ-ի ներքին անվտանգության և վերահսկողության բաժնից Պրն. Կարեն Համբարձումյանի հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:
«Քննարկեցինք տնտեսվարողներին ՀԴՄ շահագործման կանոնների խախտման տուգանքների հետ կապված առկա խնդիրները:
Այստեղ անելիք ունի և´ ՊԵԿ-ը, որտեղ պետք է վերացվեն բոլոր այն դրույթները, որոնց առկայության պատճառով տեսուչը շահագրգիռ է լինում անպայման տուգանք արձանագրել, և´ հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է բարձրացնեն տնտեսվարողների իրավագիտակցությունը, և´ տնտեսվարողները՝ ավելի օրենքի և սպիտակ առևտրաշրջանառության սահմաններում գործելով:
Նման խնդիրների վերացման համար ՊԵԿ-ում պետք է վերանայվեն արձանագրվող տուգանքների քանակության չափանիշները (պլան): Տեսուչը չպետք է ամեն կերպ փորձի տուգանք արձանագրել՝ համոզելով, խառը իրավիճակ ստեղծելով, նման այլ սցենարներ խաղարկելով:
Տնտեսվարողները պետք է հասկանան, որ տվյալ տեսուչը չի կարող երբևիցե որոշել, թե 2-րդ կամ 3-րդ ստուգում կբացվի, թե ոչ: Ստուգումն առանց տուգանքի փակելով՝ ո´չ տեսուչը, ո´չ տնտեսվարողը խնդիրներ չեն կարող ունենալ:
«Կասեցում» քաղաքացիական շարժումը հորդորում է բոլոր տնտեսվարողներին աշխատել բացառապես օրենքի դաշտում և պարտավորվում է խնդիրներ ստեղծել այն պետական պաշտոնյաների համար, ովքեր խնդիրներ են ստեղծում օրենքով աշխատող տնտեսվարողների համար:
Այս հանդիպումից պարզ դարձավ, որ ՊԵԿ ղեկավարությունը նույնպես պայքարում է հատուկենտ տեղ ունեցող նման գործելաոճը իսպառ վերացնելու համար:
Նմանօրինակ դեպքերի առնչվելու դեպքում, խնդրում ենք զանգահարել 055055808 հեռախոսահամարով: Անձի գաղտնիությունը երաշխավորում ենք»,-գրել է շարժման համակարգողը:
Հիշեցնենք, որ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ շարժման անդամների, մի շարք գործարարների հետ ՊԵԿ-ում է: «Պետական եկամուտների կոմիտեի մի շարք տեսուչներ տնտեսավարողների մոտ տուգանք են արձանագրում՝ դրա համար հիմքեր չունենալու պարագայում, հիմնականում համոզում են տնտեսավարողներին, որ այդպես կխուսափեն բարդություններից: Խնդիրը քննարկում ենք ՊԵԿ-ի համապատասխան բաժնի ներքին վերահսկման բաժնի պետի հետ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01