ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այս պահին Ագրարարային համալսարանում են: Վարչապետը համալսարանում ծանոթացել է նոր լաբորատորիայի հնարավորություններին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացնելով վերազինումները, նշեց, որ բարերարների միջոցով է վերազինվում համալսարանը: «Աշխատանքները մշտապես տարվում են բարերարների հետ, քանի որ մեր բոլոր ենթակառուցվածքները վերազինելու համար մեծ գումարներ են պետք»,- ասաց ռեկտորը:
Ռեկտորի նշածը, սակայն, դուր չեկավ վարչապետին: Ըստ նրա՝ բարերարների ներգրավվածությունը շատ լավ է, բայց գործունեությունը պետք է լինի պետական տրամաբանության մեջ:
Վարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ ամբողջական հաշվարկ, որ եթե ամբողջական ծավալով վերազինվի համալսարանը, բյուջեն որքան կկազմի:
Ռեկտորը պատասխանեց, որ միայն ճարտարագիտական լաբորատորիաները վերազինելու համար անհրաժեշտ է 300 մլն դրամ, գրեթե այդքան գումար էլ հարկավոր է անասնաբուժական լաբորատորիաները վերազինելու համար:
Փաշինյանն էլ նկատեց, որ պետք է տրամաբանությունը փոխել: «Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարության նախագիծ, և դա իրականացնենք, իհարկե, ով կցանկանա օգնել՝ շատ լավ: Որովհետև տպավորություն է՝ մենք ինչ ուզում ենք, գնում, բարերարներին ասում ենք՝ մի բան տվեք»,- ասաց վարչապետը և հավելեց, որ համոզված չէ, թե դա ճիշտ մոտեցում է:
«Վա՜յ, մեր Գյուղակադեմիայում ուզում ենք մի հատ լսարան ունենալ, բա ի՞նչ անենք, գնանք բարերար գտնենք: Բա ինչի՞ համար է կառավարությունը, բյուջեն: Ես չեմ ասում՝ բարերարների ներգրավվածությունը վատ է, բայց ոնց որ մեր գործունեությունը պետական տրամադրության մեջ չէ: Մեր երկրում մոտեցում կա՝ ոստիկանությանն այսինչ բանը պետք է, այսինչը նվիրում է, մյուսն ուզում է բանակին էս ինչը նվիրի, ԱԱԾ-ին էն ինչը նվիրի: Իսկ մենք հազմովա՞ծ ենք, որ չունենք այդքան միջոցներ, ունենանք ռազմավարություն, հաշվարկենք, ու կատարենք: Իսկ ինչո՞ւ պետք է դա հատվածական արվի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ տրամաբանությամբ որ շարժվենք, ամբողջացնելու համար կարող է տևել տասը տարի. «Բա էդ տասը տարին գումար չէ՞, փող չէ՞, իսկ գուցե մենք կարող ենք դա անել մեկ- երկու տարում: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք փողի խնդիր չունենք: Մենք բյուջեի ծախսը կտարելու խնդիր ունենք»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ կառավարության համար «Գյուղակադեմիան» շատ կարևոր է: «Պետք է գնահատել՝ ինչքան գումար է պետք, ինչ ժամանակացույցով, ու գնանք խնդրի լուծմանը: Այսպես կտոր-կտոր խնդրի լուծմանը չգնանք, ասենք՝ վայ, մեզ մի հատ համակարգիչ կտա՞ք, մի հատ աթոռ կտա՞ք: Բարեգործությունը վատ բան չէ, բայց «կուստառնի» տրամաբանություն է ստացվում: Պետք է կենտրոնանանք. այսօր մենք Գյուղակադեմիայի հետ խնդիր ունենք լուծելու, կենտրոնանանք մեկ-երկու տարվա մեջ դնենք ֆինանսավորումը, լուծենք խնդիրը, համարենք, որ այդ մասով մեր օրակարգից մի հարց պակասեց, հակառակ դեպքում՝ մեր օրակարգից ոչ մի բան էլ չի պակասում»,- ասաց վարչապետը և նշեց, որ այս տրամաբանությունն է առաջարկում:
Նա ընդգծեց, որ սա պետական նշանակության գործ է, և պետք է պետական մակարդակով էլ խնդիրը լուծել:
Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ նշեց, որ ծրագրեր ունեն, և որ պետությանն էլ կուղարկեն այդ ծրագրերը: «Գործընկերային հարաբերություններով ենք փորձել լուծել մեր խնդիրները, հիմա փաթեթային ծրագրերը կներկայացնենք նաև կառավարությանը»,- ասաց ռեկտորը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01