ՀՀ ոստիկանության ծառայողները «Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակում բերման են ենթարկել Ռուսաստանի և Բելառուսի իրապահների կողմից հետախուզվող անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ ««Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 14-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կրասնոդար չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 32-ամյա Վլադիմիր Բ.-ն, որը ապրիլի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնոմու շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Նույն միջոցառման շրջանակներում ապրիլի 13-ին, ժամը 11.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 46-ամյա Դավիթ Դ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում է Մինսկ քաղաքի ներքին գործերի վարչության կողմից՝ 209 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01