ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանը և Տիգրան Խաչիկյանը ապրիլի 15-ին ընդունել են երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը: Այն գլխավորում էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման ու զարգացման նպատակով:
Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ արդարադատության նախարարությունում, բարձր է գնահատել Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու փոխգործակցության զարգացման նոր ուղղությունները:
Դեսպանը ևս կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և նշել, որ դրանք նպաստում են համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Պատվիրակության ներկայացուցիչ Դոնաթելլա Դոնատին ներկայացրել է Իտալիայի՝ հակակոռուպցիոն ոլորտում վերջին տասը տարիների ընթացքում իրականացրած լայնածավալ աշխատանքներն ու նշել, որ պայքարը կոռուպցիայի դեմ իրենց կառավարության գերակա ուղղություններից է:
Որպես կոռուպցիայի դեմ պայքարի բանաձև՝ Դոնաթելլա Դոնատին կարևորել է պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը, վերահսկողությունը աշխատանքների կատարման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ, քաղաքացիական հասարակության ներառականությունը պետական կառավարման գործընթացում և այլն:
Նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, խոսելով Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունից, ընդգծել է, որ Կառավարությունն այն հռչակել է գերակա ուղղություն, ինչն իր արտացոլումն է գտնելու նաև մշակման փուլում գտնվող Կառավորության միջոցառումների հնգամյա ծրագրում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իտալիայում գործող հակակոռուպցիոն մարմինների գործառույթներին, դրանց գործիքակազմերին, ազդարարման ինստիտուտին, հակակոռուպցիոն կրթությանը և համագործակցության խորացմանն առնչվող այլ հարցերի:
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02