Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում, որն ընթանում Է Ստրասբուրգում: Այն հեռարձակել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չԷ դուռը ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը եւ պատրաստ Է սպասել: Որոշումը պետք Է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա ընդունի, այնքան ավելի լավ»,-հայտարարել Է Յունկերը: «Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենեւին ոչ մի բան չենք շահի»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը: ԵՄ-ի նստաշրջանում Յունկերը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եվրապատգամավորներին տեղեկացրել են ԵՄ-ի ապրիլի 10-ի գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի ղեկավարները որոշում են ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի հետաձգման հնարավորության մասին պայմանով, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-26-ին կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01