Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաեւ վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Տեխասի գյուղատնտեսական-մեքենաշինական ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ, որի հեռարձակումը հասանելի Էր Պետդեպարտամենտի կայքում: Փոմպեոյին հարց Է տրվել, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի սահմանափակումները Դամասկոսի նկատմամբ: «Ոմանք կարծում են, որ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը հաղթանակ Է տարել,-ասել Է Փոմպեոն:- Չգիտեմ՝ հարկ կա արդյոք հայտարարել հաղթողներին ու պարտվողներին, բայց իրադրությունը երկրում այնպիսին Է, որ Ասադը կառավարում Է շատ թուլացած երկիր, որտեղ 6 մլն վերաբնակվածներ կան»: Ինչպես նշել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, Դամասկոսը չի վերականգնել իր հսկողությունը երկրի ամբողջ տարածքի, այդ թվում՝ նավթի բազմաթիվ հանքավայրերի նկատմամբ: Պետքարտուղարի խոսքով՝ միջազգային կոալիցիան, որն ավելի վաղ Վաշինգտոնի կողմից ստեղծվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, գտնում Է, որ չի կարելի «սկսել Սիրիայի վերականգնումը, քանի դեռ այնտեղ քաղաքական կարգավորում ձեռք չի բերվել»: Փոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու համար պայմանը «ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի կատարումն Է»: Ինչպես նա Է պարզաբանել, «դա նշանակում Է, որ հանրագումարը պետք Է լինի քաղաքական կարգավորումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44