Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցների եւ մեդիական կազմակերպությունների ներկայացուցիչները հրապարակել են նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հղած բաց ուղերձ՝ կոչ անելով մամուլի ասուլիս անցկացնել ապրիլի 18-ից ոչ ուշ, այսինքն՝ բանավեճերի պաշտոնական ամսաթվից (ապրիլի 19-ից) առաջ։ «Մեդիական հանրակցությունը եւ քաղաքացիական հասարակությունը մի շարք հարցեր ունեն երկրի հետագա զարգացման ձեր տեսլականի, ինչպես նաեւ այն հասարակության առջեւ հաշվետու լինելու ձեր պատրաստակամության վերաբերյալ, որը ձեզ ընտրում է»,-ասված է ուղերձում, որն ապրիլի 16-ին հրապարակվել է «Դետեկտոր մեդիա» պորտալում: «Ձեզ կոչ ենք անում չհետեւել մեդիայի պահանջներն անտեսելու բացասական պրակտիկաներին, որոնք, ցավոք, տեղ էին գտել նաեւ անցած հինգ տարվա ընթացքում, եւ ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիս անցկացնել նախքան բանավեճերի պաշտոնական ամսաթիվը (ապրիլի 18-ից ոչ ուշ)՝ ապահովելու համար երկխոսությունը մեդիայի ներկայացուցիչների, նաեւ բոլոր ուկրաինացիների հետ»,-ասել են ուղերձի հեղինակները: Նրանք նշում են, որ դրանից առաջ Զելենսկին հասարակության հետ շփվել է առավելապես իր Instagram-ում տեսահոլովակների եւ You-Tub-ալիքի միջոցով, սակայն նրան՝ որպես նախագահի թեկնածուի, ուղղված հարցերը մնում են: Բաց նամակն ստորագրել են, մասնավորապես, UA: Պերշիյը, Ուկրաինական ռադիոն, «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը, Liga.net-ը, Դոնբասի հանրային հեռուստատեսությունը, «Նոր ժամանակը», «Մեդիա դետեկտոր»-ը, Զանգվածային լրատվության ինստիտուտը, Պիլիպ Օռլիկի անվան դեմոկրատիայի ինստիտուտը, Տարածաշրջանային մամուլի զարգացման ինստիտուտը, Ուկրաինայի ճգնաժամային մեդիակենտրոնը, Ուկրաինական մամուլի ասոցիացիան, Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը: Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Առաջին փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել մարտի 31-ին, Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին, իսկ պետության գործող նախագահ Պորոշենկոն՝ մոտավորապես 16 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55