Ֆրանսիացի երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երևանյան ելույթին:
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի, որին հանդես կգա նաև հայկական արմատներով երգչուհին:
Մինչ Հայաստան ժամանելը Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է.
«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:
Տեղեկացնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք:
Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:
Հելեն Սեգարան ծնվել է 1971թ., Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանում: Հայրը իտալացի է, մայրը` հայ: 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում:
1993թ. թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել:
1996թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը:
Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999 թ. թողարկած «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ: Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով:
1997թ. նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը:
1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ:
Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2000թ. արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին:
2006թ. թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով:
2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01