Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը, տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին:
Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից (այդ թվում նաև Էջմիածնի տարածաշրջանի) առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաև Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում:
Ընդհանրացնելով տուժած համայնքներում մասնագետների կողմից ծիրանի բերքի կորուստների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու հաշվարկները, ինչպես նաև համադրելով մնացած տարածաշրջաններում սպասվող բերքի վերաբերյալ տվյալները` հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք:
Նշված ծավալները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել` պայմանավորված մայիս ամսվա կեսերին երբեմն դիտվող բնական պտղաթափով: Կա ևս մեկ կարևոր գործոն, որը կարող է արդյունքների վրա դրական ազդեցություն ունենալ. ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձևավորվում են անհամեմատ ավելի խոշոր և բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, և զգալիորեն մեղմվում են կորուստները:
Ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44